Մատչելի հղումներ

Ո՞րն է լինելու Գուանտանամոյի կալանատան ապագան


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը, որը շարունակելու է իր պաշտոնավարությունը Օբամայի վարչակազմում, հրահանգել է ուսումնասիրել Գուանտանամոյի կալանատան հարցը։ Չէ որ Օբաման կարող է այս հաստատությունը փակելու հարցը բարձրացնել նախագահի պաշտոնը ստանձնելուց ոչ շատ ուշ։

Սակայն, ինչպես Սպիտակ տան ներկա խոսնակ Դանա Փերինոն է ասում, որին ի դեպ մնացել է մի քանի շաբաթ իր այս պաշտոնին հրաժեշտ տալու համար. ՝՝Շատ հեշտ է պարզապես ասելը, թե հարկավոր է այն փակել։ Հաջորդ նախագահի համար շատ բարդ հարց է լինելու նման որոշում կայացնելը՛՛։
Անցած մեկ տարվա ընթացքում ավելի քան 5ՕՕ մարդ է ազատ արձակվել, սակայն այստեղ է դեռեւս պահվում ահաբեկչության դեմ պատերազմում թշնամու զինյալ համարվող մոտ 25Օ կալանավոր։ Նրանց մի մասն այստեղ է արդեն 7 տարի։

Նրանք դասակարգված են երեք խմբերում. Նրանք, ովքեր կարող են ազատ արձակվել, սակայն որեւէ երկիր չի ցանկանում նրանց ընդունել. Նրանք, ում նկատմամբ արդեն կան մեղադրանքներ եւ նրանք, ում անհնար է դատի ենթարկել, քանի որ նրանց դեմ վկայությունները պիտի մնան գաղտնի։ Մյուս պատճառն այն է, որ որոշ ցուցմունքներ ձեռք են բերվել հարցաքննության այնպիսի կոպիտ միջոցներով, ինչպես օրինակ ջրախեղդը, ինչը չի կարող ընդունվել հիմք դատարանի համար։


՝՝Միջազգային ներում՛՛ կազմակերպությունը գտնում է, որ հարկավոր է փակել Գուանտանամոն։
Կազմակերպության ներկայացուցիչ Էն Բրենանի խոսքերով, ՝՝Միջազգային ներումը՛՛ դեմ է ինքնակամ ու անորոշ ժամկետով մարդկանց կալանատներում պահելու փորձառությանը եւ կոչ է անում կամ ազատ արձակել նրանց, կամ՝ դատել արդար, ինչպես օրինակ, ԱՄՆ-ի դաշնային դատարարնում։
Սպիտակ տունը գտնում է, որ նախագահը կկրի պատասխանատվություն, եթե ազատ արձակվածներից որեւէ մեկը դիմի ահաբեկչական նոր գործողությունների։


Սպիտակ տան տվյալներով, իրենց երկրներ վերադարձած նախկին կալանավորների 7 տոկոսը նորից է ձերբակալվել։ Ազատ արձակվածներից մեկն էր, ըստ Սպիտակ տան, իրականացրել Մոսուլի ինքնասպան գործողությունը, որին զոհ էր գնացել 4Օ մարդ։


Ուրեմն ի՞նչ պիտի արվի։


Որոշ մասնագետներ ասում են, թե հարկավոր է դատը տեղափոխել դաշնային համակարգի դատարաններ, ոմանք՝ պնդում, թե հարկավոր է պահպանել Գուանտանամոն, մյուսները գտնում են, թե անհրաժեշտ է ստեղծել մի նոր համակարգ, որն իրականացներ արդար դատավարություն՝ առանց պետական գաղտնիքները բացահայտելու։

XS
SM
MD
LG