Մատչելի հղումներ

Ընթացիք շաբաթը սկսվեց վառելիքի գների կտրուկ անկմամբ


Փորձագետները հավաստում են, որ համաշխարհային տնտեսության հապաղումը նվազեցնումէ նավթի պահաջարկը։

Երկուշաբթի մեկ տակառ նավթի գինը իջավ նվազ քան 62 դոլարի եւ այդ հնագամանքը խորացրեց համաշխարհային տնտեսական հապաղման շուրջ ներդրողների անհանգստությունը։ Ամերիկյան հում նավթի գինը հասել է վերջին մեկ ու կես տարվա գնի նվազագույն մակարդակին, իսկ Լոնդոնս Բրենթի չմշակված նավթի մեկ տակառի գինը 60 դոլարից էլ ցածր է։

Չնայած նավթ արտահանող կազմակերպության՝ հակիրճ OPEC-ի անդամակից երկրների նավթարդյունաբերությունը հինգ տոկոսով կամ օրական մեկ ու կես միլիոն տակառով կրճատելու որոշման նավթի գները դեռեւս շարունակում ե արագությամբ նվազել։ ՕՓԵՔ-ի նախագահ Չաքիբ Խելիլը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ նավթի պահանաջարկը չաճելու դեպքում կազմակերպությունը չի բացառում հետագայում կրճատումներ կատարելու հավանականությունը ։

՛՛Եթե գնորդներին չհաջողվի բանկերից ստանալ վարկային հատկացումների մասին արտոնագիր, ապա վերջիններս անկարող կլինեն նույնիսկ գնել չմշակված նավթ՝՝նշել է նա։
Ուշագրավ է, որ վառելիքի գինը նվազել է կիսով չափ այն բանից հետո, երբ հուլիսին արձանագրվեց վառելիքի ամենաբարձր գինը՝ մեկ տակառը 147 դոլար։ Ըստ փորձագետների ներդողներին խորապես մտահոգում է այն, որ համաշխարհային տնտեսական հապաղումը դեռեւս կշարունակի կրճատել էներգիայի պահանջարկը։ էներգապրանքներ վաճառող GRZ Energy Նյու Յորքում գործող կազմակերպության նախագահ Էնթոնի Գրիսթանին նշում է, թե ՛՛ ներկայումս ամեն ինչն է կախված վառելիքի պահանջարկից, քանի որ առանց պահնաջարկի վառելիքի գինը կհասնի հիսուն դոլարի՝՝։

Նավթի պաշարներով հարուստ պետություններում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարածման մասին է ազդանշում նաեւ Քուվեյթի ամենախոշոր ֆինանսական հաստատություններից մեկի՝ ՛՛Գալֆ բանկի՝՝ առեւտրական գործարքներ կնքելու գործողությունները դադարեցնելու կառավարության որոշումը։ Բանկը արձանագրել է մեծ կորուստներ մասնավորապես մեծ ռիսկ ներկայացող ֆինանսական գործարքներ իրականացնելու հետեւանքով։

XS
SM
MD
LG