Մատչելի հղումներ

Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա


Աղետի շրջանում լիովին դադարեցվել էր նավթի հորատման եւ նավահանգստում իրականացվող աշխատանքները։ Փորձագետները հավաստում են, որ աղետի ազդեցությունը համերկրային մակարդակով կազդի նաեւ տնտեսության վրա։ Փոթորիկը ավելի քան մեկ շաբաթ լարվածության մեջ պահեց ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված վեց քաղաքներ։

Աղետի անմիջապես հաջորդ օրը չնայած նախագահ Բուշի հրահանգով դաշնային կառավարությունը շրջանն առաքեց անհրաժեշտ օգնություն, այդուհանդերձ Տեխասի նահանգապետ Ռոք Փերին կոչել է շրջանին հատկացնել հավելյալ օգնություն շեշտադրելով երկրի տնտեսության համար Հյուսթոնի կարեւորությունը։ Նահանգապետի մտահոգություններին անմիջապես արձագանքեց Աուսթին քաղաքում գտնվող Տեխասի համալսարանը։

Հյուսթոնը հարուստ է ոչ միայն գազի եւ նավթի պաշարներով, այլեւ առաջատար տեխնոլոգիաներով, թեթեւ արյդունաբերությամբ, գիտա-հետազոտական կենտրոններով, նշում է բիզնեսի հետազոտությունների բյուրոյի փոխտնօրեն Բրյուս Քելիսոնը։
Քելիսոնը հավելեց, որ Այք փոթորիկից ամեանշատն են տուժել հատակապես ապահովագրական ընկերությունները։ Իսկ առաջիկայում կանախտեսվող փոթորիկների հաճախականությունը ենթադրվում է, որ պետք է մեծանա, ինչը ըստ գիտնականների կլիմայական փոփոխությունների անմիջական ազդեցությունն է։
Փոթորիկների հաճախականության մեծացման դեպքում դրա հետեւանքները կարող են կործանարար դառնալ հատկապես Ֆլորիդայի, Ալաբամայի, Միսիսպիի, Լուիզիանայի եւ Տեխասի ծովամերձ շրաջանների համար։ Այս խնդրի շուրջ պետք է կենրոնանա կառավարության քաղաքականությունը, քանի որ վերջինս պետք է ներկայացնի իր մշակած գործողությունների ծրագիրը քամու եւ ջրի հետեւանքով հասցված վնասների դեպքում։
Սակայն բյուրոյի փոխտնօրենը նշեց, որ գազի եւ նավթի հորատման , ինչպես նաեւ ՆԱՍԱ-ի տիեզերակայանի եւ Հյուսթոնի նավահանգստի գործողություններն ունեցած առավելության շնորհիվ կմնան անփոփոխում։

Վերականգնման բնագավառում փորձագետը շոշափեց մի քանի այլ գործոններ, այդ թվում նաեւ մարդկայինը, քանի որ տեխասցիները հայտնի են իրենց համառությամբ, հանգամանք որը միանշանակ կօգնի նրանց արագ վերականգնել կորցրածը։

XS
SM
MD
LG