Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում վերջին հարցումների համաձայն  ընտրական գործընթացների այս փուլում նախագհաության երկու թեկնածուների աջակիցների թիվը գրեթե հավասարվել է


Վերջին հարցախույցնեիր համաձայն հանրապետական սենատոր Ջոն Մքեյնը հավասարվել է, նույնիսկ որոշ դեպքերում նրա օգտին պատրաս են քվեարկել ավելի մեծաքանակ թվով ամերիկացիներ։
Հարցումները պարզել են, որ դրա գլխավոր պատճաներից մեկն այն է, որ սպիտակամորթ կանանց 20 տոկոսը աջակցում է սենատոր Ջոն Մքեյնին։ Հարցումները պարզել են, որ սպիտակամորթ կանանց 20 տոկոսը աջակցում է սենատոր Ջոն Մքեյնին։ Շատերի կարծիքով դրա հիմնական պատճառը Մքեյնի կողմից Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի թեկնածությունը երկրի փոխնախագահի պաշտոնին առաջադրելու քայլն էր։ Politico.com-ից փորձագետ Դեյվիս Քանն այն կարծիքին է, որ կլոր տարի հանրապետականների մոտ չի եղել այնքան եռանդ, որքան այժմ է։

Մքեյնը, ով հանրապետականների շրջանում նկատվում է, որպես նվազ պահպանողական, փոխնախագահի թեկնածության առաջադրումից հետո հայտարարեց, թե հանրապետականների աշխատախումբը ներկայումս ամրագրվել եւ հավելվել է եւս համախոհ եւ գաղափարակից մեկ այլ գործիչով, նշել է սենատորը։

Օբամայի ընտրարշավը հեգնանքով արձագանքեց նախագահության հանրապետական թեկնածուի հիշյալ հայրատարություններին։ Օբամայի բնութագրմամբ՛՛ հանրապետական քաղաքական գործիչները ճիշտ չեն ներկայացնում իրենց անցյալի գործելակերպը։ Նրանք նմանությամբ հիշեցնում են միմյանց՝՝։

Հանրության զգայուն կողմերը հաշվի առնելով Մքյեն- Փեյլին թիմը նպատակադրվել է կրճատել կոնգրեսական խոշոր եւ անիմաստ ծախսումները։ Հանրապտեականների նախընտրական ծրագրում առաջնային հաղթանակի հասնելու համար նկատվում է հենց այս կետը։

Նախագահ ընտրվելուց հետո հսկայական եւ անիմաստ ծախսերին վերաբերող օրինագծերը ենթարկվելու են վետոյի, նշել է սենատոր Մքյենը։

Այդ առումով բարեփոխումներ են իրագործվել Ալյասկայի նահանգում, իր հերթին հավելել է Սառա Փեյլին։
Ուշագրավ է, որ Մքեյնն ու Փեյլին մեղադրել ին Բարաք Օբամային, երբ վերջինս սենատում հաստատել էր պիտակավորման համար միլիարդավոր դոլարներ տրամադրելու օրինագիծը։ Մեկ այլ փաստարկ եւս։ Ալասկայում քաղաքապետ լինելու ժամանակ մամուլում հրապարված զեկույց նշում է, որ Սառա Փեյլինը միտումնավոր ճնշում է գործադրել ԱՄՆ-ի կոնգրեսի վրա հաստատելու 6,700 բնաչություն ունեցող քաղաքին 27 միլիոն դոլար հատկացնելու օրինագիծը։

Բարաք Օբաման կարճելով Մքյեն- Փեյլինի ընտրարշավի նախընրած վերափոխումների քաղաքական թեման մեջբերեց մի արտահայտություն, որը մեկնաբանվում է մոտավորապես հետեւյալ կերպ, ՛՛հագուստը չի փոխում անհետաքրքիր էությունը՝՝.

Մինչ հանրապետականներից շատերը պահանջում են, որ Օբաման ներեղություն խնդրի Սառա Փեյլինից անվայել մեկնաբանությունների համար, դեմոկրատ նախագահության թեկնածուն օրերս իր հայտարարության մեջ հստակեցրեց, որ հանրապետականների գործելակերպը նպատակուղղված է շեղել ընտրողներին բուն խնդիրներից։

Հետաքրքրված չեմ հանրապետականների իմ հասցեին կատարած հայտարարւթյուններով, սակայն երկրի հանդեպ իմ սերն այնքան խորն է, որ անթույլատրելի եմ համարում առաջիկա ընտրություններում սուտ եւ կեղծ խոստումներ տվող քաղաքական թիմի հաղթանակը, ասել է դեմոկրատ սենատորը։

ԱՄՆ-ում մինչեւ ընտրությունները մնացել է մոտավորպես 7 շաբաթ։ Ընտրական գործընթացների այս փուլում ըստ վերջերս իրականացված հարցախույզների նախագահության թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Ջոն Մքեյնի օգտին քվեարկողների թիվը գրեթե հավասարվել է։

Ուշագրավ է , որ մամուլում հրապարակված տվայլների համաձայն շարունակվող ընտրարշավի պարագայում հեռուստատեսության եւ ինտերնետ կապի համար ծախսերը հավելվել են, ինչպես նաեւ անցյալ ընտրարշավերին համեմատ կրկնապատկվել են թեկնածուների՝ միմյանց քննադատող հայտարարությունները։


XS
SM
MD
LG