Մատչելի հղումներ

Ըստ նախագահ Բուշի դեռեւս վաղ է տալ Գուստաֆ փոթորիկի հասցրած վնասների գնահատականը


Գուստաֆ Փոթորիկիցառաջ ամերիկյան նավթարդյունաբերական ընկերությունները Մեքսիկական ծովածոծում դադարեցին բնական գազի եւ նավթի հորատումները։ Նախնական տվյալների համաձայն նավթարդյունաբերական հաստատություններին հասցված վնասի չափսերն աննշան են, սակայն լիարժեք պատկեր հնարավոր կլինի կազմել միայն մի քանի օրից։

Առժամանակ Սպիտակ Տանը նախագահ Բուշն ԱՄՆ-ի օրենսդիրներին կրկին կոչ արեց հաստատել ԱՄՆ-ի ծովափնյա շրջաններում նավթի հորատումը ընդլայնելու ծրագրերը։ Ն ՛՛Ցանկալի է, որպեսզի ամերիկացի սպառողները բենզին գնեն ամերիկյան ընկերություններից եւ վառելիքի դիմաց ծախսվող գումարները մնան երկրում՝՝, ասել է նախագահը։

Մինչ շարունակվումեն աձետի հետեւանքները հաղթահարելու աշխատանքերը, տեղական բնակիչներից շատերին, ովքեր հետեւելով նախազգուշացումներին տեղափոխվել էին ժամանակավոր կացարաններ, այժմ խիստ հուզում է իրենց բնակավայրերի կացությունը։

Օֆելյա Ռութը իր դստեր հետ միասին մրրիկի նախօրեին հասցրել էր հեռանալ Նյու Օռլեան քաղաքից շարժվող վերջին գնացքով։

Գուստաֆ փոթորիկի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Ըստ փորձագետների երեք տարի առաջ Կատրինա ծովամրրիկի ժամանակ տիրող քաոսային իրավիճակից հետո, ներկա կացությունը անհամեմատելի է։ Ենթադրվում է, որ աղետի հասցրած ընդհանուր վնասները կկազմեն միլիարդավոր դոլարներ։ Առայժ տեղական բնակչությանը խորհուրդ չի տրվում վերադառնալ աղետի գոտի։

Շարունակվում են էլեկտրականության մատակարարումը վերկագնելու եւ փլատակների մաքրման աշխատանքները։ Իսկ մինչ այդ օդերեւութաբաններն այս ամիս կանխատեսում են հինգ արեւադարձային փոթորիկներ, ներառյալ չորս ծովամրրիկներ, որոնից երկուսը ենթադրվում է, որ կլինեն ամենաուժգինը։

XS
SM
MD
LG