Մատչելի հղումներ

Ո՞վ է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը.


Մինչ Դեմոկրատները ավարտեցին իրենց թեկնածուի հաստատման հանդիսավոր արարողությունները, հանրապետականները նախապատրաստվում են իրենց համագումարին, որը կկայանա սեպտեմբերի մեկին Մինեսոթայի Մինիապոլիս Սեյնթ Փոլ քաղաքներում։

Համագումարի բոլոր ելույթներից, հանրածանոթ հյուրերից եւ տոնական միջոցառումներից հետո ամերիկացիները կանգնում են թեկնածուներ՝ Օբամայի եւ Մքքեյնի միջեւ ընտրություն կատարելու առջեւ։

Քաղաքական վերլուծաբան Ստյուարտ Ռոթենբերգը անդրադառնում է Նոյեմբերյան ընտրություններին.

՛՛Կարծում եմ, որ ընտրությունները կենտրոնացած են Բարակ Օբամայի վրա։ Երկրում փոփոխություն տեսնելու մեծ ցանկություն կա եւ եթե սենատոր Օբաման կարողանա համոզել ամերիկացիների մեծամասնությանը, որ ինքը կլինի ամենափորձառու, խոհեմ եւ վստահելի ղեկավարը, կարծում եմ, որ նրանք կդիմեն Օբամայի օգտին քվեարկելու ռիսկին։

Նույնիսկ Դենվըրում հանրապետականները ամեն ինչ արել են Օբամայի քաղաքական փորձառության վրա ստվեր նետելու համար։ Նյու Եորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այժմ աջակցում է Մքքեյնի ընտրապայքարին։

՛՛Կարծում եմ, որ սենատոր Մքքեյնը կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ մինչդեռ սենատոր Օբաման մեզ կվերադարձնի պաշտպանողական դիրքորոշման։ Արտաքին հարաբերությունների բնագավառում Օբամայի գիտելիքների պակասը լուրջ մտահոգություն է։

Դեմոկրատները ըմբռնում են, որ Օբամայի փորձառության պակասը մտահոգիչ է։ Նախկին նախագահ Բիլ Քլինթընը դեմոկրատներին այս շաբաթ հիշեցրեց, որ Օբամայի մասին քննադատությունները իրեն ծանոթ են։

Հանրապետականները մի ժամանակ ասում էին, թե ես շատ երիտասարդ եւ անփորձ եմ երկրի նախագահը դառնալու համար։ Սակայն այդ կանխագուշակությունը սխալ դուրս եկավ 1992ին, որովհետեւ մենք ճիշտ ուղու վրա էինք։ Եվ դա սխալ դուրս կգա նաեւ 2ՕՕ8ին, որովհետեւ Բարակ Օբաման եւս ճիշտ ուղու վրա է։

Քաղաքական վերլուծաբան Ստուարտ Ռոթենբերգը ակնկալում է, որ գալիք հանրապետական ընտրություններում Օբաման կենթարկվի սուր քննադատությունների.

Մքքեյնի աջակիցները կշարունակեն ագրեսիվ հարձակումները Օբամայի դեմ, որովհետեւ չնայած այս մրցավազքում թեկնածուները իրարից հեռու չեն եւ Մքքեյնը կարող է հաղթել, սակայն Օբաման փոքր ինչ առավելություն ունի։ Հետեւաբար Մքքեյնը պետք է շարունակի Օբամայի վրա ճնշում բանեցնելը։

Վերլուծաբանները համաձայն են, որ տնտեսությունը ամենակարեւոր հարցն է այս ընտրություններում եւ այս պահին Օբաման եւ Դեմոկրատները այդ առումով առավելություն են վայելում։

XS
SM
MD
LG