Մատչելի հղումներ

Ռուսական զորքերը Վրաստանի տարածքում


Մի քանի օրվա ընթացքում Վրաստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռուսական ռազմական ներկայությունը մեծացավ մի քանի անգամ։ Միայն Աբխազիա Ռուսաստանն ուղարկել է 9ՕՕՕ թվակազմով հավելյալ ուժեր եւ զրահապատ 35Օ մեքենա։ Նախագահ Սահակաշվիլին նույնիսկ ստիպված եղավ մտնել թաքստոց, քանի որ Թբիլիսիում նախագահական պալատի վրա էր սավառնում ռուսական մի քանի ռազմաօդանավ։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Թբիլիսին, մեծաթիվ կամուրջներ ու ճանապարհներ հարձակման թիրախ ընտրելու, Գորին գրավելու փաստով Ռուսաստանն ապացուցում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան պաշտպանելուց զատ, ունի Վրաստանի զինված ուժերը թուլացնելու եւ դեպի Արեւմուտք այս երկրի ընթացքը կանգնեցնելու նպատակ ու լավ առիթ։ Այդ առիթը, որը փաստորեն բացվեց Օլիմպիական խաղերի բացման օրը Հարավային Օսիա Սահակաշվիլիի հրամանով վրացական ուժերի ներխուժմամբ, Ռուսաստանն օգտագործում է Վրաստանի վերահսկողության տակ մնացած աբխազական միակ հատվածից՝ Քոդորի կիրճից վրացական ուժերի հետքաշումը պահանջելու համար։ Աբխազիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ առանց զոհերի հեռանալու համար վրացիներին տալիս են լավ հնարավորություն, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել բոլորին։ Ռուսաստանը պահանջում, որ մինչեւ հրադադարը Վրաստանը ստորագրի Հարավային Օսիայում ուժի կիրառումից հրաժարվելու մասին փաստաթուղթ։ Չնայած Վրաստանի որոշ պաշտոնյաներ ասում են, որ ամբողջ երկրով մեկ կսկվսի պարտիզանական պայքար, մեկնաբաններն ասում են, որ սա մինի կապիտուլյացիա է Վրաստանի համար։ Երկիր, որը պաշտոնական մակարդակով արդեն ընդունում է, որ ռուսական գործողությունների արդյունքում բաժանվել է երկու մասի։

Վերլուծաբանների խոսքերով, Սահակաշվիլին մեծամտորեն կամ միամտորեն կարծում էր, թե Արեւմուտքն անմիջապես պիտի պաշտպաներ անջատողական տարածքները հետ բերելու իր զինված նախաձեռնությունը։ Սակայն նա հավանաբար չանդրադարձավ այն փաստին, որ վարդագույն հեղափոխությունից հետո իրեն վարդագույն ակնոցով նայող Արեւմուտքը անցած տարվա նոյեմբերյան դեպքերից հետո, երբ նա ուժի մեջ դրեց դաժան միջոցներ ընդդեմ ընդդիմության, փոխել է այդ ակնոցի ապակու գույնը։

Արեւմուտքն իհարկե դատապարտում է այս գործողությունները, հատկապես մտահոգված է ռուսական զորքերի առաջխաղացման փաստով։

Օրինակ Ֆրանսիայի արտգործնախարարը, որը ժամանել էր Վրաստան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, որը գտնվում էր Պեկինում, դատապարտում են ռուսական գործողությոճննները։

Բուշ ասել է, թե ՝՝բռնություններն անընդունելի են, իսկ ռուսական պատասխան գործողությոճւնները՝ անհամապատասխան։ Մենք դատապարտում ենք Հարավային Օսիայից դուրս Ռուսաստանի գործողությունները՛՛։

Սակայն որքան էլ Արեւմոտւքը քննադատում է Ռուսաստանի գործողությունները, ընդունում է միաժամանակ, որ այս ամենը սկսեց Վրաստանի նախագահը, որն իր ինքնավստահ հայտարարություններով ու ներխուժման հրամանով կարծես արդարացրեց ռուսական կողմի շատ ավելի հզոր ռազմական պատասխանը։ Ռուսաստանի նավթից մեծապես կախյալ եւրոպական երկրները չեն արձագանքում ռուսական հրասայլերի առջեւ միասնաբար կանգնելու Սահակաշվիլիի կոչերին եւ այս պայմաններում Մոսկվան իրեն վերապահում է վերջինիս հրաժարականը պահանջելու իրավունքը։

XS
SM
MD
LG