Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսը հետաքննում է Իրաքում ամերիկյան ցամաքային ուժերի 15  զինծառայողների մահվան միջադեպը


2003 թվականից ի վեր Իրաքում սպանվել է ավելի քան 4 հազար ամերիկացի զինծառայող։
Սակայն ներկայումս ԱՄՆ-ի կոնգրեսը հետաքննում է Իրաքում ամերիկյան ցամաքային ուժերի 15 զինծառայողների մահվան միջադեպը, ովքեր էլեկտրականացվել էին էլեկտրական լարերի սխալ միացման հետեւանքով էլեկտրականացվել էին։ Ներկայացուցիցչների պալատի հետաքննող հանձանաժողովի նախագահ Հենրի Վաքսմանը ասել է, թե դա անտեղի կորուստ է Իրաքում։

Չորեքշաբթի ԱՄՆ-ի կոնգրեսական լսումներից մեկի ժամանակ օրենսդինրերը հարցադեր ուղղեցին Պաշտպանության նախարարության պաշտոնատարներին եւ հիշյալ կառույցի հետ պայմանագիր ունեցող ընկերությանը Իրաքի ռազմական հետակետում էկեկտրական համակարգի սխալ վերանորոգման վերաբերյալ, որի արդունքում արձանագրվել են զինծառայողների մահացության դեպքեր։

Իրաքում ամերիկյան զինուժին պարենով եւ կացարաններով ապահովող ՛՛Ճարտարագիտական եւ շինարարական միջազգային առաջատար ծառայություններ՝՝մի քանի միլիարդ դոլարի ֆինասավորում ունեցող պամանագրային ընկերության գլխավոր շինարար Թոմ Բրունին հայտնել է, որ ընկերությունը պատասխանատու չէ արձանագրված մահվան դեպքերի առնչությամբ։

ԱՄՆ-ի զինուժի սպայական անձնակազմից, ինչպես նաեւ պայմանագրային գործակալությունների աշախտակիցներից շատերն Իրաքում տեղակայվել են դեռեւսս Սադամ Հուսեյնի վարչակազմի ժամանակ կառուցված հաստատություններում, որոնք չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։

Պաշտպանության նախարարության հետ պայմանագրային գործակալության նախկին տնօրենն Քեյս Էրնըստը նշում է, որ ընկերության աշախտակազմի մասնագետների մեծ մասը չունեն տարածաշրջղանի համար պահանջվող փորձառություն։

Պենտագոնի գլխավոր տեսուչի նախնական զեկուցագրի համաձայն Պաշտպանության նախարարության պյամանագրային գործակալությունը տեղեկացված է եղել, որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական հաստատություններում պայմանները եղել են կյանքի համար վտանգավոր։ Առաջիկա օրերին կհրապարակվի զեկուցագրի վերջնական տարբերակը։

XS
SM
MD
LG