Մատչելի հղումներ

Կհաստատվի՞ արդյոք Մարիա Յովանովիչը Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում


ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հինգշատբթի օրն անց էին կացվում լսումներ, Եւրոպական մի շարք երկրներում նոր դեսպանների նշանակումը հաստատելու նպատակով։

Վարչակազմի կողմից ներկայացված թեկնածուները ութն էին, որոնք, հաստատման դեպքում, կզբաղեցնեն Ռուսաստանում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Եւրոպական Միությունում, Մոլդովայում, Կոսովոյում, Մակեդոնիայում եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանների պաշտոնները։

Դահլիճում, որը լիքն էր լրագրողներով, ամերիկացի, հայ եւ թուրք քաղաքացիներով, թեկնածուները հանդես եկան, հաստատման դեպքում, իրենց գլխավոր անելիքների մասին ելույթներով։ Այնուհետեւ պատասխանեցին հանձնաժողովի անդամների հարցերին։

Ամենախոցելի ելույթը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի ելույթն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ելույթից հետո այս նույն հանձնաժողովում կասեցվեց Ռիչարդ Հոգլանդի նշանակումը։ Ամենասուր հարցերն ուղղվեցին Մարիա Յովանովիչին, ու ամենակաշկանդված պատասխանները ստացվեցին նրանից։

Մարիա Յովանովիչը, ներկայացնելով իր ընտանիքի փախստական անցյալը, փորձեց վստահեցնել, որ ինքը լավ կհասկանա արտագաղթ տեսած ու ՝՝զանգվածային ջարդերի ենթարկված՛՛ հայերին։

՝՝Սակայն Բուշի վարչակազմը եւ նախորդ վարչակազմերը հայերի դեմ 15 թվականին իրականացված բռնությունների մասին խոսելիս, նախընտրում են չկիրառել ՝՝ցեղասպանություն՛՛ տերմինը։ Վարչակազմի նպատակը ոչ միայն անցյալը հիշելն է, այլ նաեւ՝ ապագայի վրա կենտրոնանալը՛՛, ասաց նա։

Նրա խոսքերով, այժմ կարեւորը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է, ղարաբաղյան խնդրի կարգավորումը եւ Հայաստանի նախագահական թերի ընտրություններից հետո՝ ժողովրդավարության վերականգնումը։

Ռիչարդ Հոգլանդի նշանակումը կասեցրած սենատոր Մենենդեսի հարցերն՝ ուղղված Յովանովիչին շատ սուր էին։

՝՝Դուք ընդունո՞ւմ եք 2ՕՕ4 թվականին Բուշի արտասանած այն խոսքերը, թե 1915 թվականին ոչնչացվել է մեկուկես միլիոն հայ։

Ընդունու՞մ եք, որ Ձեր կողմից արտասանված ՝՝հայերի ազգային մաքրազտումը՛՛ մարդկանց որոշակի խմբի ֆիզիկական մտածված ոչնչացում էր՛՛, հարց տվեց նա։

՝՝Այն հարցը, որ տալիս եք, դրա պատասխանը կախված է քաղաքականությունից, որը ես չունեմ մեկնաբանելու լիազորություն՛՛, պատասխանեց Յովանովիչը։

Նրա խոսքերով, դա վարչակազմի որոշումն է։

Այնուհետեւ Յովանովիչը նորից անցավ Օսմանյան կայսրությունում հայերի ՝՝զանգվածային ջարդերի՛՛ մասին իր խոսքերին։ Իսկ երբ ստիպված ընդունեց Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանների փաստաթղթերում գրանցված փաստերը, որոնք ներկայացրեց Մենենդեսը, վերջինս հարց տվեց,

՝՝Ուրեմն չի՞ նշանակում արդյոք, որ դրանք համապատասխանում են ցեղասպանությունների մասին հոդվածին՛՛։

Յովանովիչն ասաց, թե հարկե դա ցեղասպանության բացատրությունն է, սակայն երկրի նախագահն ու արտգործնախարարն են որոշում, թե ինչպես բնորոշել։

Վերջում Մենենդեսն ասաց, թե ամոթ է, որ դիվանագիտական նման պաշտոններում մարդիկ դժվարանում են ԱՄՆ-ում ընդունել միջազգայնորեն ընդունված պատմական փաստերը, ու շեշտեց, որ եթե վարչակազմը կարծում է, թե կարող է վնասել հարաբերությունները Թուրքիայի հետ, պիտի իմանա, որ հակառակ դեպքում կարող է նաեւ վնասել հարաբերությունները այլոց հետ։

Նիստից հետո Մարիա Յովանովիչը, որը շատ լարված ու շփոթված վիճակում էր, խուսափեց պատասխանել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցերին։

Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասաց, թե Յովանովիչի պատասխանները Հոգլանդի պատասխանների հետ համեմատելու համար հարկավոր է դրանք եւս մեկ անգամ լավ ուսումնասիրել։

Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեններ Արամ Բրայըն Արդունիի խոսքերով, ՝՝Մենք չենք ուզում, որ Հայաստան գնա մի դեսպան, որը կարող է հերքել Հայոց ցեղասպանոիւթյունը՛՛։

Մինչեւ դեսպանի պաշտոնում հաստատվելը, բոլոր թեկնածուները պետք է նաեւ պատասխանեն կոնգրեսականների գրավոր հարցերին։

XS
SM
MD
LG