Մատչելի հղումներ

Իներնետի համաշխարհային մատչելիությանը վերաբերող լսումներ ԱՄՆ-ի կոնգրեսում


Ըստ մարդու իրավապաշտպան խմբավորումների աշխարհի տարբեր երկրներում մարդիկ ինտերնետից օգտվելու հետեւանքով հայտնվում են անազատության մեջ։ Հիմնական պատճառը կառավարություններից տարբեր դիրքորոշումներ ունենալն է։

Օրինակ ՉԻնաստանում անազատության համար դատապարտվածներից շատերը բանտում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար։

Չինաստանի կառավարությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում իր քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս չունենան ազատ մատչելիություն Յահու եւ Գուգլ իներնետային էջեր։

Ներկայումս ԱՄՆ-ի կոնգրեսը մշակում է մի օրինագիծ, ըստ որի ԱՄՆ-ը կստանձնի ինտերնետի մատչելիությունն ապահովելու հանձնառությունը։ Օրինագիծը նախատեսված է սահմանափակել ամերիկյան բիզնեսների համագործակցությունն օտարերկրյա այն կառավարությունների հետ, որոնք խոչնդոտում են իրենց քաղաքացիներին ինտերնետից օգտվելու համար։

Չիանստանում Յահու եւ Գուգլ ամերիկյան ընկերությունների մասնաճյուղերն ունեն սահմանափակ գործունեության հնարավորություն։ Օրինակ ամերիկյան առաջատար տեխնոլոգիաներ վաճառող ընկերություններից մեկը միլիոնավոր դոլարների տեխնոլոգիաներ է վաճառել չինական պետական գործակալությաններից մեկին, որը պատասխանատու է ինտերնետը վերահսկելու համար։

Առժամանակ ինտերնետային տեղեկատվությունից օգտվելու սահամանափակումներից զատ, որոշ կառավարություններ վերահսկում են նաեւ Յահու եւ Գուգլ ինտերնետային կապն ապահովող ընկերությունների էլեկտրոնային փոստից օգտվելու ծառայությունները։



XS
SM
MD
LG