Մատչելի հղումներ

Ամերկյան դեղագործական ընկերությունները տարեկան ծախսում են 11  միլիարդ դոլար սեփական արտադրանքը գովազդելու համար


Երկու տարի շարունակ Շահրամ Ահարին աշխատում էր Էլի Լիլի հայտնի ընկերությունում։ Դեղագործական ընկերության արտադրանքը գովազեդելու նպատակով նա բազմիցս անգամներ անվճար դեղորայք փոխանցել բժիշկներին։ Ահարին վերջերս վկայություններ էր տվել ԱՄՆ-ի կոնգրեսի հանձնաժողովներից մեկի ունկնդրության ժամանակ, որը հետազոտում է դեղագործական ընկերությունների ազդեցության ոլորտները։ Ահարին վստահեցնում է, որ դեղորայքը վաճառելու գործում ընկերությունների գլխավոր ռազմավարությունն է աշխատանքի վերցնել գեղեցկադեմ անձանց։Իսկ սրտաբան Ջեֆրի Քերենին խիստ զարմացրել էր դեղորայք գովազդող եւ վաճառող մի կնոջ տեղեկացվածությունը բժշկի հիվանդների անձնական տվյալների մասին։ Առողջապահության բնագավառի քննադատների կարծիքով դեղագործական ընկերությունների ռազմավարության վտանգավորությունը կայանում է նրանում, որ ընկերությունների ներկայացուցիչները երբեմն շրջանցելով նորագույն դեղորայքի ազդեցության հետեւանքներն ու վտանգավորությունը շուկա վաճառքի են հանում թանկ գներով։

Հարվարդի համալսարանի բժշկագիտության դպրոցից Ջերի Ավորնն այն առնչությամբ հավելում է, որ ընկերություններին միայն հետաքրքրում է համոզել բժիշկներին դեղատոմս դուրս գրել իրենց հիվանդներին, անկախ թե նրանց առողջական վիճակը կբարելավի այդ ընկերությունների դեղորայքից թե ոչ։ Դեղագործական ընկերակցության խոսնակ Մարջորի Փաուլը վիճաբանում է, որ դեղորայք գովազդող եւ վաճառող ընկերությունների գործակալները պարտավոր են հետեւել արյդունաբերության տեղեկագրին, քանի որ բժիշկներին եւ նրանց գրասենյակներին են փոխանցում բժշկագիտկան եւ հետազոտական տեղեկություններ։

ԱՄՆ-ի կոգրեսի ղեկավարներից շատերը բազմիցս անգամներ հայտարարել են, որ ցանկալի կլիներ, եթե երկրի կառավարությունը պարտավորվի ավելի մանրակրկիթ եւ հավասարակշռված տեղեկություններով ապահովել բժիշկներին դուրս գրվող դեղորայքի մասին։ Առողջապահությանը սպասարկող արդյունաբերության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակն է նպասել կյանքը փրկող եւ ապաքինող դեղորայքի արտադրությանը համար։

XS
SM
MD
LG