Մատչելի հղումներ

Արեւի ջերմությունից էլեկտրաէներգիա արտադրող նոր կայաններ կառուցելու հեռանկարները


Էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում հիմանկանում օգտագործվում է ածուխ եւ բնական գազ։ Սակայն ներկայումս էլեկտրաէներգիայի կարելի է ստանալ համեմատաբ նոր եւ ավելի մաքուր եղանակներով՝ այն է արեգականյին էներգիյաի պահեստավորումից։

Լաս Վեգասը լույսերի քաղաք է, որի էլեկտրաէներգիայի հիմանկան մասը ստացվում է թանկ շրջակա միջավայրը աղտոտող վառելիքից։ Մոտակա անապատում կառուցված նոր Նեվադա Սոլար վան էլեկտրակայանը կիրառում է մաքուր եւ անսպառ էլեկտրաէներգիա։ Կառույցն ինքնին արեգակնային խտացված էներգիայի կայան է, նշում է կայանի կառավարից Բոբ Քեբլը։
Էներգիան արտադրվում է հայելիների միջոցով, որոնք իրենց տաքությունը հաղորդում են էներգիան համակարգող խողովակի կիզակետ, որտեղ հավաքագրված հեղուկի ջերմաստիճանը բարձրանալով մինչեւ 390 աստիճան ցելսիուսի վերածվում է էլեկտրաէներգիայի։
Տաք հեղուկը ջուրը եռացնելուց հետո վերածում է գոլորշու, որը մուտք գործելով տուրբին արտադրում է էլեկտրաէներգիա։ Էլեկտրակայանի կառավարիչը տեղեկացրեց, որ 120 հեկտար երկրարության այս անապատում կառուցված արեւի էներգիան խտացնող կայանի արտադրած էլեկտրաէնեգիան լիովին կարող է բավարարել 14 հազար ընտանիքների կարիքները։
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի Գոլդեն քաղքաում գտնվող Նեշնլ Ռենյուըմբ Էներջի Լաբ կազմակերպությունից գիտնական Մարկ Մեհոսը վստահեցնում է, որ ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգների արեւոտ կլման, ինչպես նաեւ հսկայական ազատ տարածքները հնարավոր են դարձնում մաքուր եւ նոր տեսակի էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Կայանները օպտիմալ տեղադրելու դեպքում ըստ գիտնականի կարելի է տասնապատիկ անգամ մեծացնել ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի արտադրության կարողունակությունը։
Խտացված արեգակնային էներգիան Իսպանիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի արեւոր վայրերում ունի միեւնույն հզորությունը։ Սակայն համաշխարհային մակարդակով արեւից ստացված էլեկտրաէներգիան ապահովում է արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի հազիվ մեկ տոկոսը։ Ավելի շատ արտադրելու համար անհրաժեշտ է նվազեցնել ծախսերը։ Այդ ուղղությամբ է թերեւս աշխարտում արեգականյին էներգիայի բնագավառի մեկ այլ գիտնական Շերիլ Քենեդին։ Նրա հիմնակն նպատակն է, որքան հնարավոր է նվազեցնել արեգականային էներգիան կլանող հայելիների գինը։
Ինչ վերաբերում է խողովակներին, ապա դրանք ունեն առավելություն, քանի որ առանց ժանգոտելու կարողունակ են անընդմեջ կլանել արեգակնային ջերմությունը։
Երբ արեւը մայր է մտնում արեւ էներգիան խտացնող կայանները դադարեցնում են իրենց աշխատանքը։ Գիշերը աշխատաելու համար անհրաժեշտ է գտնել մատչելի ուղիներ պահեստավորելու արեգակնային էներգիյաի ստացված հեղուկը։
Սակայն արեւի խտացված էներգիան պահեստավորող ջերմապահները պետք է լինել կայուն։ Հեղուկը եռացնող լավագույն միջոցը ձուլած աղն է, որը հայտնի է նաեւ իր քայքայիչ հատկանիշներով։ Սակայն մասնագետները գտել են այդ միջոցի կիրառման լավագույն ուռին։ Էլեկտրակայանները հիմանկանում պետք է գործեն գիշերային ժամերին։
Եթե հաջողվի նվազեցնել ջերմային պահեստների եւ այլ բաղադրամասերի ծախսերը, ապա էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում միանշանակ ավելի լայնածավալ կօգտագործվեն արեւի էներգիան խտացնող կայանները ինչպես աշխարհում, այնպես էլ ԱՄՆ-ում
Իսպանակն Աջիոնա ընկերության ենթակայության տակ գտնվող Նեւադա Սոլար Վան ընկրեությունը եւ միա շարք այլ կայաններ ներկայումս շարունակվում են զարգացվել։ Իսպանիան այս տեխնոլոգիների կիրառման գործընթացում ստանձնել է կառավարություններին օգնելու առաջատարի դերը։ Մարկ Մեհոսը հուսով է , որ ԱՄՆ-ը ավելի շատ գումարներ կներդնի արագացնելու անցումը դեպի արեւից ստացվող ավելի մաքուր էլեկտրաէներգիայի օգտագործման։

XS
SM
MD
LG