Մատչելի հղումներ

Հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ հիվանդության գենը


Բժիշկները թոքերի քաղցկեղ հիվանադութունն առաջին հերթին կապում են ծխելու հետ։ Սակայն շատերի համար հարցական է շարունակում մնալ այն, թե ինչու՞չծխողերից շատերը տառապում են հիշյալ հիվանդությունից, իսկ անհասկանալի պատճառներով թոքերի քաղցկեղ հիվանդությունն այդուհանդերձ չի զարգանում թունդ ծխողներից շատերի մոտ։ Վերջերս առժամանակ իրագործված երեք հետազոտություններ պարզել են, որ մարդու գեների փոփոխությունը դրա հիմնական պատճառներից մեկն է։Ծխելու հետեւանքների եւ թոքերի քաղցկեղ հիվանդության բնագավառում զուգահեռաբար իրագործված երեք հետազոտություններին մասնակցել են ավելի քան տասնյակ հազարավոր մարդիկ։

Նրանց մի մասը հիվանդ էր թոքերի քաղցկեղով, իսկ մյուս մասը ոչ։ Երկու խմբերի մասնակիցների մեծամասնությունը կամ ծխողներ էին կամ էլ անցյալում ծխախոտ օգտագործողներ։ Հետազոտողների երեք խմբերը պարզել են, որ մարդու գեների փոփոխությունը երեք անգամ մեծացնում է թոքերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը։ Հետազոտողներից Քարի Սթաֆենսոնը եզրահանգելով հետազոտության արդյուքներից նշում է, գենը ոչ թե պարտադրում է սկսել ծխել, այլ ավելի շուտ ծխողներին դրդում է ավելի շատ ծխել։Իսկ շատ ծխելու դեպքում մեծանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Հետազոտության ուշադրության կենտրոնում եւրոպական ձագումով անձինք էին, քանի որ վերջիններիս շրջանում գեների փոփոխությունը կրում է տարածված բնույթ։ Նրանք ովքեր գենի այդ շեղումը ժառանգում են իրենց ծնողներից մեկից, ապա վերջիններիս մոտ 30 տոկոսով ավելանում է թոքերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը, իսկ երկու ծնողներից ժառանգելու դեպքում հիվանդության հավանանակնությունն աճում է 80 տոկոսվ։

Հետազոտղները ենթադրում են գենետիկական կապի առկայության մասին։ Քոլումբիայի համալսարանի բժշկագիտության դպրոցից Չառլզ Փաուելը նշում է, որ հետազոտությունը հնարավոր է դարձնում հասկանալու մարդկանց շրջանում գենետիկական տարբերությունները եւ ապագայում կանխել ծխելու ձգտումները, ինչպես նաեւ օգնել շատերին դադարեցնել ծխելը։Այս հետազոտությունը մեկ քայլ առաջ է ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես ծխելն ու գենետիկական գործոնները կարող են մեծացնել մարդկանց մոտ թոքերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը։ Հետազոտողները վստահեցնում են, որ ընդունված չափանիշները շարունակում են մնալ անփոփոխ նրանց համար, ովքեր չեն ծխում, պետք է չծխեն եւ եթե ծխում են, պետք է դադարեցնեն։ Ծխելը շարունակում է մնալ թոքերի քաղցկեղ հիվանդության գլխավոր պատճառ։ Հետազոտողները վստահեցնում են, որ բոլոր ծխողների մոտ չծխողներին համեմատ շատ ավել մեծ է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

XS
SM
MD
LG