Չնայած անցյալ տարվա համեմատ մոտավորապես երկու տոկոսով նվազել է բենզինի գինը, այդուհանդերձ այս շաբաթ Միացյալ Նահանգներում արձանագրված բենզինի գները հասել են ռեկորդային մակարդակի։ ԱՄՆ-ի վառելիքի տեղեկատվական ծառայությունը հայտնում է, որ աշխույժ երթեւեկության սեզոնը սկսվելուն պես բենչզնի գները դեռեւս կշարունակեն բարձրանալ։ ԱՄՆ-ում երբեեւ չի եղել այսպիսի իրավիճակ, արդի պայմաններն էլ ավելի են բարդանում, քանի որ ամեն ինչ փոխկապված է բենզինի գների հետ, նշում է նա։ Ծաղիկների տեղափոխության համար ընկերությունն ունի ութ բեռնատար ավտոմեքենա։ Նա նշում է, որ ամեն մի պատվերի ժամանակ անհնար է բարձրացնել ծառայության գինը, միայն այն պատճառով, որ աճել է բենզինի գինը։ Արդյունքում տուժում է բիզնեսը։Քարուզոն ծրագրում է պատվերներ կատարող իր մեքենաներից մի քանիսը փոխարինել այլընտրանքային վառելիք օգտագործող հիբրիտ տեսակի ավտոմեքենաներով, սակայն ներկայումս անկարող է հօգալ հիշյալ ծախսերը։ Չորեքշաբթի ԱՄՆ-ի կոնգրեսում բենզինի բարձր գների շուրջ կայացած ունկնդրության ժամանակ իրենց բողոքի ձայնքը բարձրացրեցին փոքր բիզնեսների տերերը։ Փենսիլվանիայի բեռնատար մեքենաների ընկերության տնօրեն Մայքլ Քրաֆի զայրութի պատճառն այն է, որ ԱՄՆ-ի համար դժվարագույն տնտեսական եւ գների շարունակական աճի պայմաններում, երբ ծանրագույն կացության մեջ են հայտնվել բիզնեսներն ու սպառողները, նավթարդյունաբերության հզոր ընկերությունները շարունակում են ստանալ հարկերի կրճատման արտոնություններ։ ԱՄՆ-ի վառելիքի հինգ մեծ ընկերությունների շահույթը միայն անցյալ տարի կազմել է 120 միլիարդ դոլար։ Նույն այդ ընկերությունները վերջին տաս տարիների ընթացքում քիչ հարկեր վճարելու շնորհիվ ստացել են լրացուցիչ եւս 18 միլիարդ դոլարի շահույթ։ Շատերի կարծիքով այդ գումարները պետք է օգտագործել վառելիքի լրացուցիչ աղբյուրներ ստեղծելու նպատակով, ինչպես նաեւ օգնել այն ամերիկացիներին, ովքեր հայտնվել են տնտեսական դժվար կացության մեջ վառելիքի բարձր գների հետեւանքով։
|