Մատչելի հղումներ

Ապրիլի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ կին ղեկավարներին ողջունելու եւ նրանց գործունեությունը մեծարելու միջոցառում


Ապրիլի 8-ին Վաշինգտոնում հավաքվել են հայտնի դեմքեր եւ ականվոր քաղաքական գործիչներ կին ղեկավարներին ողջունելու եւ նրանց գործունեությունը մեծարելու նպատակով։
Լաուրա Ալոնսոն Արգենտինայում պայքարում է ժողովրդավարության հաստատման հաամր։ Նրա ջանքերն ուղղված են երկրի կառավարության գործողություններն ավելի վստահելի եւ թափանցիկ դարձնելու համար։
Մրցանակակիրներից էր հեղինակ եւ լրագրող Մերիէն Փըրլը։

Նրա աշախտություններում հերոսները կանայք են, ովքեր դժվարագույն իրավիճակներում շարունակում են իրենց պայքարը հանուն փոփոխությունների։
Ծագումով Քենիայից Կակենիա Նթային տարիներ առաջ հեռացել էր իր ծննդավայրից ԱՄՆ-ում իր կրությունը շարունակելու նպատակով։ Մրցանակակիր եւ գիտությունների դոկտորը ներկայումս աշախտում է իր հայրենի Քենիայում աղջիկների համար նախատեսված հատուկ կրթօջախ հիմնելու ծրագրի շուրջ։

Երկուշաբթի երեկոյան հարգանքի տուրք մատուցվեց նաեւ երկու այլ կանանց՝ Շեյկա Լուբնա Ալ Քասիմին, ով Միացյալ Արաբական էմիրություններում եւ Մերձավոր Արեւելքում ֆինանսների առաջին կին նախարարն է եւ Չարմ Թոնգին, ով Բիրմայում պայքարում փախստականների իրավուքնների համար։ Վերջինիս հանձնվեց մարդու իրավունքնրեի պաշտպանության մրցանակ։

ԱՄՆ-ի առաջին տիկին Լաուրա Բուշը եւս ներակ էր մրցանակների հանձնման արարողությանը։
Բիրմայում խաղաղ ցուցարարների նկատմամբ սեպտեմբերին իշխանությունների կիրառած բռնությունները հարցականի տակ դրեցին իերկրում մարդու իրավունքների պաշտպանության կարգավիճակը առժմանակ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը։
1997 թվականից ի վեր Վայթըլ Վոյս կազմակերպությունը վերապատրաստել է աշխարհի 150 երկրների ավելի քան հինգ հազար կին քաղաքական հասարակական գործիչներ, ովքեր իրենց հայրենի երկրներ վերադառնալուց հետո իրազեկման իրենց ծրագրերում են ընդգրկել եւ վերապատրաստել լրացուցիչ հարյուր հազարավոր կանանց։

XS
SM
MD
LG