Մատչելի հղումներ

՛՛Կանաչ կտրոնների՝՝ մասին օրենքի ընդունումը նպատակաուղղված է խթանելու ավելի առողջ ապրելոճ


Ըստ հաշվարկնրեի Նյու Յորքում ավել քաշ ունենալու եւ գիրության հետեւանքով շաքարախտով հիվանադների թիվը հասնում է մոտավորապես 700 հազարի։ Այդ իսկ պատճառով քաղաքում ձեռնարկվում են անհապաղ միջոցառումներ։ Մանհեթեն շրջանի արեւլյան հատվածի յուրաքանչյուր անկյունում կարելի է գտնել զեղջված գներով միրգ եւ բանջարեղեն գնելու համար նախատեսված կտրոններ։ Սակայն նման կտրոններ անհնար է գտնել Նյու Յորքի ծայրամասերում։

Քաղաքի առողջապահության բաժանմունքի նախաձեռնած հետազոտությունը պարզել է, որ այս շրջանների բնակչության 12 տոկոսն օրերով զրկված է միրգ կամ բանջարեղեն գնելու հնարավորությունից։ Այդ իսկ պատճառով քաղաքային իշխնաություններն ընդունել են մի օրենք համաձայն որի կտրվեն հազար լրացուցիչ այսպես կոչված ՛՛կանաչ կտրոններ՝՝ խրախուսելու առողջարար ստննվելու սովորույթը։

Չնայած բնակչության կողմից որոշումն արժանացել է գովեստների, այդուհանդերձ միջին բիզնեսների ներկայացուցիչների կարծիքով այն կարող է ունենալ լուրջ հետեւանքներ։
Ինչը նշանակում է, որ միրգ եւ բանջարեղեն վաճառող խանութների անմիջական հարեւանությամբ կսկեն վաճառվել նույն ապրանքները, սակայն ավելի ցածր գներով։
Տեղական համայնքներից մեկի ղեկավար, կորեա-ամերիկյան միջին եւ մանր բիզնեսների ընկերակցության նախագահ, քաղաքական գործիչ՝ Սունգ Սու Քիմն այդ առթիվ հայտարարել է, որ հաշվարկները կատարվել են խիստ հապճեպ, առանց խորը հետազոտության, ինչպես նաեւ շրջանցվել է նաեւ այն փաստը, որ տեղական բիզնեսները հիմնվել են ներգաղթյալների ջանքերով։ Մեծ հանրախանութները կարող են ենթարկվել այդ պահանջներից, քանի որ պաշտպանված են պարտադրվող օրենքներից, մինչդեռ որոշ առեւտրի կենտրոններ պետք է հաշտվեն նման օրենքներին, նշում է նա։ Որպես օրենք նկատի են առնվում սանիտարական օրենքների, հարկերի, վարձակալության, էլեկտրականության եւ աշխատավարձի վճարման ծախսերը։

Կորեա-ամերիկյան միջին եւ մանր բիզնեսների ընկերակցության նախագահի կարծիքով օրիենքի ընդունումը անհարգալից քայլ է ներգաղթյալների համայնքիների հանդեպ, ովքեր իրենց քրտնաջան աշախատանքի շնորհիվ հաջողությունների են հասել ԱՄՆ-ում եւ վերջիններիս նկատմամբ պետք է լինի համապատասխան եւ արդարացի վերաբերմունք։Երկու ամսից կանաչ կտրոնանները համատարած կօգտագորվեն Նյու Յորքի փողոցներում։

Այս որոշման ընդդիմադիրներին այդուհանդերձ հաջողվել է համոզել տեղական իշխանություններին արտոնագրերի թիվը 1500-ից նվազեցնել հասցնելով հազարի։ Սակայն նրանք չեն ընդունում քաղաքապետարանի այն պնդումները, թե մատակարարման ծավալի ընդլայնումը կբավարարի ընդհանուր պահանջարկը։

XS
SM
MD
LG