Երբ 2ՕՕ6 թվականին ճառագայթային թունավորումից մահացավ Ռուսաստանի գաղտնի ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, անմիջապես կասկածներն ընկան գաղտնի ծառայությունների նախկին մեկ այլ սպա Անդրեյ Լուգովոյի վրա։
Վերջինս այսօր ներկայացնում է իր վարկածը։
Անդրեյ Լուգովոյը կարծում է, որ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահից ամենաշատը պիտի օգտվեին Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լուգովոյը, որը ժամանակին նույնպես եղել է գաղտնի գործակալ, նման մեկնաբանություններով հանդես եկավ ռուսական ՝՝Էխո՛՛ ռադիոկայանով։
՝՝Հարկավոր է նայել, թե ում շահերից էր բխում այս սպանությունը։ Միայն մեր թշնամիները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Բերեզովսկին կարող էին այս գործից քաղել օգուտ՛՛, ասում էր նա եթերի ժամանակ։
Լուգովոյի խոսքերով, արտաքսված միլիարդատեր Բորիս Բերեզովսկին, Ռուսաստանին վնասելու նպատակով,
ամեն քայլի կդիմի եւ որ Բերեզովսկին անընդհատ կրկնում է, թե Ռուսաստանի իշխանություններին վարկաբեկելու համար ծախսել է հարյուր միլիոնավոր դոլարներ։
Հարցազրույցի ժամանակ Լուգովոյն ասաց, թե Բերեզովսկիի նման գործողությունները, իշխանություններից զատ, վնասում են նաեւ ամբողջ Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ Լիտվինենկոն մոտ գործընկերն էր
Բորիս Բերեզովսկիի, որը Կրեմլի սուր քննադատը դառնալով, քաղաքական ապաստան է գտել Անգլիայում եւ որի արտաքսումն է Ռուսաստանը պահանջում Լոնդոնից։
Թունավոր ճառագայթման հետեւանքով 2ՕՕ6 թվականին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում Լիտվինենկոյի մահը դարձավ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրման պատճառ, ինչին հետեւեցին Լոնդոնում եւ Մոսկվայում դիվանագետների վտարման փաստեր, երբ Ռուսաստանը մերժեց բրիտանացի քննիչների կողմից գլխավոր կասկածյալ համարվոր Լուգովոյին Անգլիային հանձնելու այս երկրի իշխանությունների պահանջը։