Մատչելի հղումներ

Չեյնիի այցելությունը Թուրքիա


Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չենին Մերձավոր Արեւելք կատարած իր այցելությունն ավարտելուց հետո, երկուշաբթի օրը մեկնեց Թուրքիա։

Անցյալ ամիս Թուրքիայի զինյալ ուժերը Իրաք մուտք գործեցին քուրդ ապստամբների դեմ ռազմական գործողություններ իրագործելու համար։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանել են Թուրքիայի իրավունքը կռվելու Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, որին Միացյալ նահանգները համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Միացյալ Նահանգները Թուրքիային տրամադրել է գաղտնի տեղեկություններ քուրդ ապստամբների վերաբերյալ։

Վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի աջակցությունը այս բնագավառում նպաստել է ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունների բարելավմանը։ Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում Չեյնին կփորձի այս բարելավումը օգտագործելով Թուրքիային դիմել հավելյալ թվով զինյալ ուժեր Աֆղանստան ուղարկելու հարցով։

Թուրքիայի զինյալ ուժերը անցյալում խաղաղապահպան գործողություններ են ղեկավարել Կաբուլում։ Վերլուծաբանների կարծիքով Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամ երկիր, յուրահատուկ առավելություն է վայելում մահմեդական բնակչություն ունեցող Աֆղանստանին ռազմական օգնություն տրամադրելու գործում։

Թուրք վերլուծաբանների կարծիքով, թուրք զինվորներ Աֆղանստան առաքելու առաջարկը թուրք հասարակությանը դուր չի գալիս։ Չեյնիի Թուրքիա կատարած այցելության նպատակներից է նաեւ Թուրքիայի օգնությունը ստանալ Իրանի միջուկային նկրտումները կասեցնելու գործում։ Միացյալ Նահանգներն ու արեւմտյան դաշնակիցները Իրանին ամբաստանում են միջուկային ռումբ զարգացնելու մեջ։ Թուրքիային Միացյալ Նահանգները նկատում է, որպես կարեւոր դաշնակից Իրանի դեմ պատամիջոցների հաստատման միջազգային ջանքերում ։ Մինչդեռ Անկարան առեւտրական սերտ կապեր ունի Թեհրանի հետ եւ նավթի ու գազի մատակարարումների բնագավառում մեծապես կախված է Իրանից։

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, չնայած առկա բարդ խնդիրներին, Չեյնիի Թուրքիա կատարած այցելությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան եղել է մինչեւ այժմ։


XS
SM
MD
LG