Մատչելի հղումներ

Երթեւեկության անվտնագության ԱՄՆ-ի ազգային վարչության տարեկան զեկույցը


Երթեւեկության անվտնագության ազգային վարչության զեկույցի համաձայն ավտովթարները հանդիսաում են երիտասարդ ամերիկացիների շրջանում մահացությունների հիմնական պատճառ։ Այդուհանդերձ ԱՄՆ-ում ավտոմեքենա վարելը երբեք չի եղել այնքան անվտանգ որքան արդի ժամանկներում է, վստահեցում է ՛՛Ճանապարհները դարձնել ավելի անվտանգ՝՝ ոչ շահութաբեր կազմակերպության հյուսիս-ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Բելա Դին-Զարը։ Նա նշում է, որ վերջին հիսուն տարիների ընթացոքւմ ենթակառույցների փոփոխության, ինչպես նաեւ ավտոմեքենաների կատարելագործման եւ մարդկանց վարքագծի վերափոխման արդյունքում ԱՄՆ-ում նկատելի նվազել են ավտովթարային մահացությունների դեպերը։

Կատարված հետազոտությունները պարզել են, որ ավտովթարների հիմնական մեղավորությունը վարրորդինն է, այն ներառում է մի քանի գործոններ՝ դրանք են արագության գերազանցումը, վարրորդի ցրվածությունը, թմրադեղերի եւ ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենա վարելը։ Ազգային վարչության տվյալներով վարրորդի ցրվածության հիմնական պատճառներից է բջջային հեռախոսով խոսելն ու հեռախոսային տեքստեր ուղարկելը։ Վարրոդների ցրվածությունն արդի պամաններում դարձել է համաշխարհային խնդիր, ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրներում։

՛՛Տնտեսական համագործակցություն եւ զարգացում՝՝ կազմակերպության տվյալներով արդյունաբերապես զարգացած մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում ԱՄՆ-ի հմեմատությամբ արաձանագրված դժբախտ պատահարների թիվը շատ ավելի նվազ է։ Երթեւեկության փորձագետներից շատերի կարծիքով դրա մեղավորությունը մասամբ սեփական մեքենա ունենալու ամերիկյան սովորույթի մեջ է։ Մինչեւ 1950- ական թվականները ԱՄՆ-ում ընդունված էր տեղաշարժվել հիմնականում հանրային տրանսպորտով։ Սակայն թեթեւ ավտոմեքենաների զանգվածային արտադրությունը, ինչպես նաեւ ավտոմեքենա արտադրողների՝ հանրային տրասպորտը սահմանափակելու համար նախաձեռնված շահախմաբական գործունեությունը ամերիկյան քաղաքաներից դուրս մղեցին հանրային տրանսպորտը։

Հանրային տրանսպորտի ամերիկյան ընկերակցությունից Մանթիլ Վիլյամսը։ Միաժամանակ վերջինիս համոզմամբ ամերիկացիներն ընդհանուր առմամբ հանրային տեղափոխման կողմանկիցներ են։ Հարցումների 90 տոկոսի արյդունքում պարզվել է, որ ամերիակցիները նույնիսկ դեմ չեն հարկեր վճարելուց ավելի բարձր մակարդակով սպասարկվող հանրային տրասպորտից օգտվելու համար։

Բենզինի գների աճին զուգընթաց ենթադրվում է, որ ամերիկացիներն առաջիկայում ավելի շատ կօգտվեն հանրային տրասպորտից, մի բան, որ նկատելի կնվազեցնի ճանապարհներին ավտոմեքեների երթեւեկությունը։ Այս կարծիքը կիսող փորձագետներից շատերը վստահեցնում են, որ երթեւկության անվտնագության տեսակետից դա կարող է ունենալ միանգամայն դրական ազդեցություն։





XS
SM
MD
LG