Մատչելի հղումներ

Հայաստանում ներկա կացությունը վնասում է հայկական լոբբիի աշխատանքներին


Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթյունյանը հանդես է եկել հայաստանյան իրադարձությունների ու դրանց հնարավոր հետեւանքների մասին մեկնաբանությամբ, ինչը չի կարող հրապարակվել Հայաստանում՝ մամուլի վրա դրված սահմանափակումների պատճառով։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ստորեւ ներկայացնում է այն՝ որոշ կրճատումներով։

Արդյո՞ք Հայաստանի հետընտրական ճգնաժամը կազդի Վաշինգտոնում հայկական լոբբիի աշխատանքների վրա։

Հոդվածի այս վերնագրին նա տալիս է կարճ պատասխան՝ ՝՝այո՛՛, ու ավելացնում, այն փաստը, որ Կոնգրեսում հայկական լոբբիի բարեկամների մոտ առաջ է բերել տարակուսանք, ինչին ավելի են նպաստում թուրքական եւ ադրբեջանական լոբբիիստական խմբերը։

Նրա խոսքերով, ի տարբերություն վրացական եւ ուկրաինական գունավոր հեղափոխություններին, հայկական համայնքում շատերն են Հայաստանի ընտրական ռազմավարությունը համեմատում Ռուսաստանի հետ, ՝՝որտեղ Պունինը ընտրեց իր հետնորդին՝ վնասելով ընդդիմությանը՛՛։

Պարոն Հարաթյունյանի խոսքերով, ներկա իրադրությունը լուրջ խնդիր է Հայկական համագումարի եւ ԱՄՆ-ում հայ քաղաքական այլ ակտիվիստների համար, ովքեր այժմ կանգնած են Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները ներդաշնակ պահելու դժվարության առջեւ։ Ինչպես վերլուծաբանն է ասում, այժմ վտանգի տակ են հայտնվել կարեւոր մի շարք հարցեր, որոնցից մեկը Հազարամյակի մարտահրավերից ստացվող օժանդակության հնարավոր կասեցումն է, մյուսը՝ եկող տարվա արտաքին հատկացումների շրջանակներում Հայաստանին հատկացվող օգնության չափը, ինչն այս անգամ իջել է աննախադեպ ցածր մակարդակի։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հեռանկարներին, Ժիրայր Հարաթյունյանի խոսքերով, ընտրություններից հետո համայնքում առաջ եկած հուսախաբ տրամադրությունների պատճառով, դրա համար այժմ պահանջվելու են շատ ավելի մեծ ջանքեր։

Նա շեշտում է նաեւ Հայաստանի ներքին խնդիրների պատճառով տարածաշրջանային երերուն իրավիճակը ապակայունացնելու հնարավորությամբ Ամերիկայի կառավարական շրջանակներում առկա անհանգստությունները եւ, իրավիճակից օգտվելով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Բաքվի ներկայացրած թշնամական բանաձեւը։

՝՝Մենք համոզված ենք, որ շարունակվող ձերբակալությունները հակասում են խաղաղությունը եւ ներքին անդորրը վերականգնելու պահանջներին եւ հորդորում ենք կառավարությանն ու ընդդիմությանը հրաժարվել բարձրագոչ հայտարարություններից՛՛։

Նա շեշտում է, որ Հայաստանն իր թիկունքում ունի հզոր սփյուռք, որը պատրաստ է օգնել հայրենիքին սոցիալական, տնտեսական ու քաղաքական զարգացման համար եւ ավելացնում, որ չի կարելի այս պատրաստակամությունը անտեսել ներքին խժդժություններով։

՝՝Այժմ Ամերիկայի նախագահական ընտրարշավի այս փուլում, երբ թեկնածուները ցանկանում են ստանալ Ամերիկայի հայ համայնքի աջակցությունը, ունենք թեկնածուների ուշադրությունը հայկական հարցերի վրա սեւեռելու հնարավորություն։ Սակայն հարկ է շեշտել Վաշինգտոնում թուրքական եւ ադրբեջանական լոբբիի աճող դիրքերը, այդ դիրքերն ավելի ամրապնդող Ադրբեջանի նավթի ու գազի պաշարները եւ Թուրքիայի աշխարհագրական դիրքը։ Այդ պատճառով Ամերիկայի հայկական համագումարը դիմում է Երեւանում քաղաքական եւ սոցիալական հաշտեցման հասնելու կոչով՛՛, գրում է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթյունյանը։

XS
SM
MD
LG