Մատչելի հղումներ

Հայաստանի ֆինանսավորումը ՛՛Հազարամյակի մարտահրավեր՝՝ ծրագրով կարող է կասեցվել


2006 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ի Հազարամյակի Մարտահրավերներ կորպորացիայի Հայաստանին տրամադրած 236 միլիոն դրամաշնորհի փաթեթը նախատեսում է բարելավել Հայաստանի շրջանների բնակչության մեկ երրորդի առօրյան եւ վերացնել աղքատությունը։ Ծրագրի ստորագրումից անցել է երկու տարի։ Այս ժամանակահատվածում արձանագրվել է տնտնեսական աճ, աղքատության որոշակի նվազեցում։ ՀՄՀ ծրագրի իրականցման համար արդեն իսկ կատարվել է մի քանի դրամական վճարում։ Այդուհանդերձ Ժողովրդավարության զարգացման բնագավառում՝ հատկապես ընտրական գործընթացների բարելավման գործում, Հայաստանը դեռեւս չի ցուցաբերում անհրաժեշտ հետեւողականություն։ ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ եթե Հայաստանում ընտրությունների ժամանակ գրանցվեն միջազգային չափանիշների կոպիտ խախտումներ, ԱՄՆ-ի կոնգրեսը կդադարեցնի Հազարամյակի Մարտահրավեր Հայաստանյան ծրագրի ֆինանսավորումը։

ՀՄԿ նախագահ Ջոն Դանիլովիչը շեշտադրել է, որ կազմակերպության հետագա ծրագրերի մասնակցությունը մեծապես կախված է 16 չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքից։

Հայաստանում արդի զարգացումները, ինպես նաեւ ՀՄՀ ծրագրերին Հայաստանի հետագա մասնակցությանն առնչվող խնդիրները քննարկվեցին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի ամենամյա խորհրդաժողովում։

Ծրգրերում ընդգրկված պետությունների կողմից ներկայացված ցուցանիշները պետք է միանշանակ համապատասխանեն կորպորացիայի հաստատած չափորոշիչների սանդղակի երեք պահանջներին՝ դրանք են արդար կառավարում, ազատ տնտեսություն եւ մարդուժի ներդրումներ։ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ամենից վեր կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի, մամուլի, լրատվամիջոցների ազատության չափորոշիչը, նշել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը։ Կազմակերպության տնօրենների խորհուրդը, նկատի առնելով Հայաստանում տիրող ներկայիս կացությունը, նախազգուշացնող նամակ է հղել ՀՀ նախագահ Ռոբերթ Քոչարյանին, իրադրությունը կարգավորող անհապաղ քայլեր ձեռնարկելու մասին։ Կորպորացիան հորդորում է ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել արտակարգ իրավիճակը եւ վերականգնել լրատվամիջոցների ազատությունները։ Կազմակերպությունը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք տեղ են գտել հետընտրական գործընթացներում։ Կորպորացիայի գործադիր տնօրենը հստակեցրեց, որ նախազգուշացնող ուղերձ հղվոմ է իրենց պարտավորությունները թերացող պետություններին, զգուշացնելու, որ եթե նկատվի ժողովրդավարական սկզբունքների հապաղում եւ ստանձնած պարտավորությունների հետագա անհետեւողականություն, կդադարեցվի ծրագրի ֆինանսավորումը։ Պարոն Դանիլովիչը նաեւ շեշտադրեց, որ կազմակերպության համար անցանկալի կլինի կանխատեսել նման հեռանկար հայաստանյան ծրագրերի առնչությամբ։

Հայաստանում հետընտրական զարգացումները պատճառ դարձան, որ Վաշինգտոնի վերլուծական շրջաննակներում հնչեն կոչեր դադարեցնելու եւ սառեցնելու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հայաստանյան ծրագիրը։ Բազմիցս անգամներ ԱՄՆ-ը հայտնել է իր դժգոհությունը տեղ գտնած բռնությունների եւ արտակարգ իրադրություն մտցնելու առնչությամբ։ ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվնագետը նունիսկ օրերս գործուղվել էր Հայաստան իշխանություններին եւ ընդդիմությանը ԱՄՆ-ի կառավարության ուղերձը երկխոսություն սկսելու մասին հասցեագրելու նպատակով, ինչպես նաեւ տեղում կացությունն ավելի խորը ուսումնասիրելու համար։ Դիվանագետը շեշտել է, որ բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գորընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը։

XS
SM
MD
LG