Մատչելի հղումներ

Այովայի նախնական ընտրությունների արդյունքները


Այովայի նախնական ընտրություններում հաղթել են հանրապետական կուսակցությունից Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին եւ դեմոկրատական կուսակցությունից՝ Բարակ Օբաման։ Այովայի հավաքը առաջին հնարավորությունն էր այդ նահանգի ընտրողների համար արտահայտելու իրենց նախընտրությունները ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։

Դեմոկրատ ընտրողները Այովայում հավաքվեցին հանրային դահլիճներում եւ բաց քվեարկությամբ հայտարարեցին, թե որ թեկնածուին են նախընտրում որպես Միացյալ նահանգների հաջորդ նախագահ։

Հանրապետական ընտրողները քվեարկեցին Արկանզասի նահանգապետ Մայք Հաքըբիի օգտին։ Նա նշեց, որ Այովայում սկսվող այս գործընթացը կարունակվելու է մյուս նահանգներում եւ ավարտվելու է Վաշինգտոնում մոտ մեկ տարուց։ Իսկ դեմոկրատների կողմից ընտրված սենատոր Բարակ Օբաման ասաց.

՛՛Մենք գերադասում ենք հուսալ, վախենալու փոխարեն եւ միավորվել պառակտվելու փոխարեն։ Մեր պատգամն է. փոփոխություն իրագործել Ամերիկայում՝՝։

Սենատոր Հիլարի Քլինթընը, ով Այովայի նախնական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրեց, խոստացավ շարունակել պայքարը Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում .

՛՛Մենք միշտ ծրագրել ենք պայքարել մինչեւ վերջ, համերկրային ընտրարշավի ամբողջ տեւողության ընթացքում՛՛։

Սենատոր Էդվարդզը խոստացավ փոփոխություններ իրագործել.

՛՛Փոփոխությունների ալիքը կտարածվի Այովայից մինչեւ Նյու Հեմփշիր, Նեվադայից մինչեւ Հարավային Կարոլինա, Ամերիկայի բոլոր նահանգներում՝՝։

Երկու կուսակցությունների նախագահական թեկնածուներն էլ առաջիկա օրերին ընտրարշավ են մղելու Նյու Հեմփշիրում, ուր հունվարի ութին կկայանան նախնական ընտրություններ։

XS
SM
MD
LG