Մատչելի հղումներ

Ամերիկացիները առավելաբար մտահոգված են տնտեսության մասին


Առաջին անգամ Միացյալ Նահանգների նախագահական ընտրարշավը Իրաքի հարցից անցում կատարեց դեպի տնտեսություն։ Ուշագրավ է այն, որ աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող պետությունում ամերիկացիներին ներկայումս հետաքրքրում է ոչ այնքան Իրաքը, որքան տնտեսությունը։
Եթե 2004 թվականի ընտրարշավի կենտրոնն ահաբեկչությունն էր, 2008 թվականի համար կենտրոնական է դառնում տնտեսությունը: Տնտեսսոթյան հարցն է այսօր քննարկվում ոչ միայն ընտրարշավում: Այսօր շատ է խոսվում Ամերիկայի տնտեսության անկման, նավթի գների արագ բարձրացման, դրամական պարտքի դիմաց գրավ դրված տների առգրավումների թվի աճի հնարավորությունների մասին: ՛՛Ուոլ Սթրիթ Ջըրնըլ՝՝ թերթի խմբագիր Ուենդի Բաունդզը չի կարծում, որ որեւէ մեկը, եթե չունի Իրաքում ծառայող հարազատ, իր գրպանից բացի, մտածում է այլ բանի մասին։

ABC հեռուստաալիքի անցկացրած հարցումները հենց դա էլ ցույց են տալիս: Այն, որ տնտեսության մասին մտահոգություններն այսօր գերազանցում են Իրաքի շուրջ նախկին անհանգստություններին: Փաստ, որն էլ անդրադառնում է ե՛ւ դեմկրատ ե՛ւ հանրապետական թեկնածուների ելույթների բնույթի վրա:

«Ցավում եմ, որ մարդիկ ստիպված են լինում երկու տեղ աշխատել», ասում է նախագահական թեկնածու Մայք Հաքըբին։
«Ես զգում եմ, որ տնտեսությունն աստիճանաբար դառնում է ամենամտահոգիչ հարցը», ասում է նախագահական թեկնածու Հիլարի Քլինթընը:

«Մեր տնտեսության մեջ կան կառուցվածքային խնդիրներ», ասում է նախագահական թեկնածու Ջոն Էդվարդզը։
«Այո, տնտեսության անկում են ակնկալում տնտեսագետներից շատերը», ասում է նախագահական թեկնածու Բարակ Օբաման:

Ամերիկացներից շատերը կարծում են, որ տնտեսության վրա կենտրոնանալու փաստը անորոշության ախտանիշ է:
Իսկ նրանց համար, ովքեր կանգնած են աշխատանքը կորցնելու ու ամսավճարների բարձրացման վտանգի առջեւ, անորոշությանը փոխարինում են դրամապանակի մասին մտածելու մտահոգությունները:

«Մարդիկ ստրեսային իրավիճակում են հայտնվում: Երբ գիտեք, որ տան ամսավճարը կարող է բարձրանալ ամիսը երեքից չորս հարյուր դոլարով, ստիպված եք վերանայել ամսական գնումների հարցը», ասում է Ուենդի Բաունդզը։

Հարցման ենթարկվածների միայն 28 տոկոսն է կարծում, որ տնտեսության իրավիճակը լավ է: Իսկ սա ամենացածր ցուցանիշն է անցած չորս տարիների ընթացքում, այն էլ Սուրբ Ծննդյան տոներից առաջ:
XS
SM
MD
LG