Մատչելի հղումներ

Դասախոսություն Միջին Ասիայում եւ Կովկասում Թուրքիայի ապագայի վերաբերյալ


Ջոնս Հոփքինզի համալսարանի միջազգային առաջադեմ ուսումնասիրսությունների կենտրոնը, որը համարվում է միջազգային հարաբերությունները վերլուծող գլխավոր հաստատություններից մեկը ԱՄՆ-ում, երկուշաբթի օրը Վաշինգտոնում անց էր կացնում «Ունի՞ Թուրքիան ապագա Միջին Ասիայում եւ Կովկասում » վերտառությամբ դասախոսություն:

Բանախոսներն էին Հադսընի հաստատության Եւրասիական ուսումնասիրությունների հարցերով բաժնի ղեկավար Զեյնո Բարանը եւ միջազգային առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոնի միջինասիական հարցերով բաժնի ղեկավար Սվանտե Քորնելը:

Զեյնո Բարանի խոսքերով, այսօր Աթաթուրքի աշխարհիկ սկզբունքներից Թուրքիայի որեւէ շեղում բացասաբար է ազդում հատկապես կովակսյան տարածաշրջանի պետությունների վրա:

«Սակայն նաեւ փաստն այն է, որ Թուրքիան հատկապես վերջին տարիներին ավելի գործուն դեր է ստանձնում այստեղ: Ադրբեջանի հետ հարաբերությունները հենված են «մեկ ժողովուրդ երկու պետություն» սկզբունքի վրա: Վրաստանի հետ շարունակ սերտացող հարաբերությունները Թուրքիայի դերի բարձրացման մեկ այլ ապացույց է», ասում է նա:

Սակյան արդյո՞ք Թուրքիան այստեղ վարում է լիովին անկախ քաղաքականություն:

Տարծաշրջանում, ըստ Զեյնո Բարանի, գերադասում են Թուրքիայի անկախ քաղաքականությունը, հատկապես Իրաքի հարցում եւ Իրանի հետ հարաբերությունների խնդրում:

Նա գտնում է, որ ի հակադրություն ԱՄՆ-ի քաղաքականության, Թուրքիայի համար կարեւոր են Իրանի հետ լավ հարաբերությունները:

Թուրքիան փորձում է դառնալ այս տարծաշրջանում էներգիայի արտահանման հանգույց եւ նաեւ այդ միջոցով խորացնել համագործակցությունը Եւրոպական Միության հետ»:

Սվանտե Քորնելի խոսքերով, Թուրքիան այս տարծաշրջանում առեւտուրն իրականացնող հինգ խոշորագույն պետությունների շարքում է: «Նույնիսկ Հայաստանում, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, շինանյութերի նկատելի մասը գալիս է Թուրքիայից», ասում է նա:

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան, Սվանտե Քորնելն ասում է, թե Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու խնդիրը Թուրքիայում համարվում է ժամանակի վատնում:

Նա գտնում է նաեւ, որ սահմանների բացումը տնտեսական առումով շահավետ չէ Թուրքիայի համար: Այդ պատճառով այսօր Հայստանը շրջանցում են ե՛ւ գազի խողովակաշարերրը ե՛ւ երկաթուղին: «Եւ այդ առումով չկա Ադրբեջանի հետ հարաբերությունները հանուն Հայաստանի զոհաբերելու պատճառ»:

Նա գտնում է նաե, որ Հայաստանում տնտեսության ղեկն իրենց ձեռքում պահող վերնախավի համար էլ ձեռընտու չեն Թուրքիայի հետ տնտեսական ամուր կապերը, քանի որ այդ դեպքում, Հայաստանի տնտեսությունը կինտեգրվի թուրքականին ու նրանք կկորցնեն իրենց վերահսկողությունը:

Խոսք գնաց նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ սկսվելու հնարավորության մասին:

Զեյնո Բարանը կարծում է, որ այդ դեպքում Թուրքիայի մեծաթիվ քաղաքացիներ կանդամագրվեն որպես կամավորներ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:

«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչպես կարող է Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում լինել արդար միջնորդ, եթե հանդես է գալիս որպես Ադրբեջանի շահերի պաշտպան, Սվանտե Քորնելը պատասխանում է, թե Թուրքիան կուզենար բացել սահմանը Հայստանի հետ հանուն տարածաշրջանային կայունության ու եթե ղարաբաղյան խնդրի կարգավորումն ընթանար փուլ առ փուլ ու եթե համաձայնություն կայացվեր Հայոց ցեղասպանության հարցում»:

Ահա այս տեսակետներն արտահայտեցին Ջոնս Հոփքինզի համալսարանի միջազգային առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոնում վերլուծաբաններ, ծագումով թուրք Զեյնո Բարանը եւ թուրքերենը լիովին տիրապետող շվեդ Սվանտե Քորնելը:

XS
SM
MD
LG