Մատչելի հղումներ

Անկարան սպառնում է իրականացնել ռազմական ներխուժում


Թուրքիան մեղադրում է Իրաքին՝ քուրդ ապստամբներին ապաստան եւ այնտեղից թուրքական տարածքների վրա հարձակումներ գործելու հնարավորություն տալու մեջ: Անկարան սպառնում է իրականացնել ռազմական ներխուժում, սակայն, նաեւ անցկացնում Իրաքում կայունություն հաստատելու թեմայով միջազգային վեհաժողով:

Թուրքիան արդեն իսկ զորքեր է տեղակայել հարավարեւելյան շրջանների լեռներում ու բարձունքներում եւ հյուսիսսային Իրաքի հետ սահմանագծում: Ներխուժում իրականացնելու համար զորքերը սպասում են հրամանի:

Սաստկացել են քուրդ ապստամբների ու թուրքական ուժերի միջեւ Թուրքիայի տարածքում ու սահմանի երկայնքով բախումները, որոնք արդեն ունեն մի քանի տասնամյակի պատմություն: 1984 թվականից ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ՊեԿաԿա-ի կողմից սկսված պայքարի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Անկարան ու Վաշինգտոնը ՊեԿաԿա-ն հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն, սակայն այլոք գտնում են, որ այն պայքարում է քուրդ փոքրամասնության իրավունքների համար:

Ազիզ Յիղիդի որդիները ՊեԿաԿա-ին են միացել 1990-ականներին: Կրտսեր որդին զոհվել է մեկնելուց մի քանի ամիս անց: Ավագ որդուց լուր չկա, սակայն հավատում է, որ նա դեռ լեռներում է:

Ազիզի ճակատագրին արժանացած մի խումբ կանայք հիմնել են Խաղաղության մայրեր կազմակերպությունը:

Կան մեծաթիվ զոհեր նաեւ թուրքական կողմում: Ահմեդ Բույուկբուրչը Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ հակամարտությունում կորցրել է իր եղբորը եւ հիմնադրել է զոհերի հիշատակին նվիրված մի կազմակերպություն։ Նա ասում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է խիստ քայլերի դիմի։

Նույնիսկ Դիարբեկիրում, որը Թուրքիայի քրդաբնակ շրջանների կենտրոնն է ոմանք աջակցում են ռազմական գործողություններին, ոմանք էլ ոչ։

Երբ Թուրքիան տոնեց հանրապետության հաստատման 84 –ամյակը շքերթներ կազմակերպվեցին ամբողջ երկրում։ Նույնիսկ Դիարբեկիրում տեղի ունեցած զինվորական շքահանդեսը արժանացավ գովասանքի։

Թուրքերի թշնամանքը Քրդստանի աշխատավորական կուսակակցության դեմ գնալով աճում է։ Միաժամանակ, չնայած զսպվածություն ցուցաբերելու ամերիկյան եւ եվրոպական կոչերին, թուրք հանրությունը ցանկանում է որ թուրքիայի կառավարությունը ընդլայնի ռազմական գործողությունները քուրդ ապստամբների դեմ։

XS
SM
MD
LG