Մատչելի հղումներ

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Իրաք ներխուժման հարցը


Իրաքի հետ Թուրքիայի սահմանամերձ գոտում բնակվող մարդիկ մտահոգ են, որ քուրդ ապստամբներին ճնշելու նպատակով հյուսիսային Իրաք ներխուժելու որոշում կայացնելու հարցը երկրի խորհդարան ներկայացնելու փաստը կարող է մեծապես բարդացնել տնտեսական ու սոցիալական իրենց խնդիրները:

Թուրքիայի խորհրդարանն այս հարցով որոշում է կայացնելու չորեքշաբթի օրը եւ տեղի բնակիչներն անհանգստացած են, որ ներխուժման հետեւանքով կփակվեն անցումային կետերը՝ իրենց զրկելով ամենօրյա ապրուստից: Կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեկի խոսքերով, չի արձակվի սահմանն անցնելու արագ հրաման, տեսնելու համար, թե արդյոք ԱՄՆ-ը եւ Իրաքը փորձում են ճնշել Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբներին, թե՝ ոչ:

Վերլուծանբաններից ոմանք կարծում են, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ ՊեԿաԿա-ը կշահի դեպի Իրաք թուրքական ներխուժումից, քանի որ Իրաքի քրդերը, ովքեր լավ հարաբերություններ չունեն ՊեԿաԿա-ի հետ, կմիավորեն նրա հետ ընդդեմ թուրքական ուժերի: Բացի այդ, Թուրքիան միջազգային բեմահարթակում կարող է մեկասացնել ինքն իրեն:

Վաշինգտոնը հորդորել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային չիրականացնել ներխուժում, որը կարող է ապակայունացնել Իրաքի առավել կայուն այս շրջանը: Ներխուժումը կարող է վնասել նաեւ Եւրոպական Միության հետ Թուրքիայի հարաբերությունները: Իսկ Թուրքիան բողոքում է, որ եւրոպական մի շարք երկրներ հանդուրժում են ՊեԿաԿա-ի համակիրների գործողությունները:

1984 թշականից ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պայքարում է հանուն Թուրքիայի քրդաբնակ հատվածներում ինքնավարության, պայքար, որը տվել է տասնյակ հազարավոր զոհեր:

XS
SM
MD
LG