Մատչելի հղումներ

Թուրքիայի հակազդեցությունը ցեղասպանության բանաձեւին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը մեծ արձագանք է առաջ բերել Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում: Թուրքիան հետ է կանչումԱՄՆ-ում իր դեսպանին, թուրք քաղաքական գործիչները՝ հանդես գալիս խիստ հայտարարություններով:

Այս առնչությամբ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մամուլի ասուլիս էին հրավիրել դեսպանատանը, որտեղ դեսպան Նաբի Սենսոյը հայտարարեց, թե «բնական կլինի թուքական ուժեղ հակազդեցությունը»:

Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության ղեկավարներից Էգեմեն Բագիսն ասաց, թե Թուրքիան մոտից կհետեւի հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ԱՄՆ-ի գործողություններին: Նրա խոսքերով, այս ամենից տուժելու են թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ վնասվելու՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:

Թուրքիայի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սուքրու Էլեքդաղը հայտարարեց, թե Թուրքիայում այսօր անօրինական կարգով աշխատում են տասնյակ հազարավոր հայաստանցիներ եւ այժմ հարկավոր է, որ Թուրքիայի կառավարությունը վերանայի ներգաղթի մասին օրենքները:

Ազգային գործողություն կուսակցության անդամը փորձեց վստահեցնել, որ եթե հարցն անցնի նաեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, ԱՄՆ-ը ու Թուրքիան կհայտնվեն «իրավական հակամարտության մեջ»:

Թուրքերը ցույցեր են անցկացնում բողոքելու համար Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ընդունելու փաստի դեմ:

ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու համար օգտագործում է Թուրքիայի օդային տարածքներոն ու ճանապարհները: ԱՄՆ-ին տրված արտոնություն, ինչը Թուրքիան սպառնում է վերանայել:

Այդ պատճառով Սպիտակ տունը, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունները դատապարտել են հանձնաժողովի որոշումը:

«Սա շատ զգայուն հարց է Իրաքի խնդրում մեր ամենամոտ դաշնակցի համար», ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար, Ռոբերտ Գեյցը:

Այս իրադարձություններին հետեւում է Վաշինգտոնից իր դեսպանին հետ կանչելու Թուրքիայի կառավարության որոշումը: Դեսպանը հեռանում է ոչ մշատապես, այլ քննարկումների համար, եւ այս փաստով ուղերձ հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին, իսկ Ներկայացուիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարում, թե քանի որ իրականացվել է ցեղասպանություն, այդ մասին հարկավոր է ասել բարձրաձայն:

XS
SM
MD
LG