Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը շեշտել է բնապահպանության կարեւորությունը


Այս ուղերձով նա հանդես եկավ արտգործնախարարությունում սկսված երկօրյա հանդիպման սկզբում:

Ռայսը հորդորեց պետությունների ղեկավարներին, աշխատանքներ տանել այդ նպատակի համար տեխնոլոգիական նոր միջոցներ ստեղծելու ուղղությամբ՝ հակադրվելով այն տեսակետին, թե յուրաքանչյուր երկիր պետք է հանդես գա տնտեսական իր շահերից ելնելով.

«Կամ պիտի զոհաբերենք համաշխարհային տնտեսության աճը՝ հանուն մեր մոլորակի բնության, կամ հանուն տնտեսության, զոհասեղանին պիտի դնենք մոլորակի առողջությունը»:

Հանդիպմանը մասնակցած 17 երկրները արտադրում են երկրագնդի մթնոլորտ արտանետվող գազերի 80 տոկոսը: ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Հնդկաստանը չեն ընդունում ջերմոցային գազերը պարտադիր կրճատելու ՄԱԿ-ի առաջարկը: Կիոտոյի պայմանագիրը նախագահ Բուշը չի ստորագրել ա՛յդ պատճառով:

Միացյալ Նահանգները հայտարարում է, թե պատրաստ է միայն դանդաղեցնել ջերմոցային գազերի արտադրության աճի արագությունը, եւ որ դրան ցանկանում է հասնել՝ էներգիայի այլընտրանքային միջոցներին զարկ տալով:

Եւրոպական երկրների ղեկավարները ԱՄՆ-ի սենատորներին մի քանի օր առաջ կոչ արեցին ընդունել ածխածնի արտանետումները պարտադիր կրճատելու մասին որոշում:

«Գիտեմ, որ ԱՄՆ-ում մարդիկ կառարկեն, ասելով, թե «մենք դա կանենք մեզ հարմար ձեւով»: Սակայն ավելի արդյունավետ լինելու համար, հարկավոր է, որ բոլորս այս գործն անենք ՄԱԿ-ի ուղեցույցով», ասել է Դանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Քոնի Հեդեգաարդը։

Իսկ երբ ԱՄՆ-ի արտգործնախարարությունում ընթանում էր այս հանդիպումը, մի խումբ ցուցարարներ վանկարկում էին կոչեր ընդդեմ Բուշի, որը չէր մասնակցել կլիմայական հարցերով ՄԱԿ-ի անցկացրած գագաթաժողովին:

XS
SM
MD
LG