Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի  ներգաղթի օրենքների խստացման ներգործությունը աշխատուժի վրա


ԱՄՆ-ի պետական գործակալությունները կրկնապատկել են անօրինական փախստականներին աշխատանքի ընդունելու փորձառության դեմ պայքարելու ջանքերը, ինչը երբեմն չի արժանանում անօրինական փախստականների դեմ նույնիսկ խիստ միջոցների կողմնակիցների հավանությանը:

Վերջին ամիսներին մի քանի նահանգներում ձերբակալել են անօրինական կարգով ԱՄՆ մուտք գործած հիմնականում լատինամեիկյան ծագումով հազարավոր աշխատավորների: Սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է, որ անցյալ տարի 500 միլիարդ դոլար են վաստակել սոցիալական ապահովության կեղծ քարտերով հանդես եկած անձինք: Հայրենիքի անվտանգության նախարար Մայքըլ Չերթոֆն ասել է, թե փաստաթղթերը կեղծողների դեմ կկիրառվեն ծանր պատիժներ:

Ձեռնարկատերերը բողոքում են, որ խիստ միջոցներն առաջ են բերում աշխատուժի պակաս: Արդեն իսկ ծառերին ու թփերին է մնացել մրգերի ու բանջարեղենի չհավաքված բերքը: Այդ պատճառով, ամերիկացի որոշ ագարակատերեր տեղափոխվում են երկրագնդի հակառակ կիսագունդ:

«Եթե այլ երկրներում ավելի մեծ են արտադրվող գյուղապրանքների ծավալները, այստեղ շարունակում են բարձրանալ այդ ապրանքների գները: Մի՞թե սա է ամերիկացու ուզածը», ասել է Օսթին Փերեզը Ամերիկայի գյուղատնտեսության բյուրոյից։

Շատերն են այսօր քննադատում անօրինական փախստականության դեմ հանդուրժողականություն չցուցաբերելու, եւ նրանց պարզապես մնալու հնարավորություն տալու Բուշի բռնած դիրքը: Ներգաղթյալների իրավունքների պաշտպանները կարծում են, որ խիստ միջոցառումները կարող են առաջ բերել ազգային խտրականություն:

«Իրավապահ ամբողջ համակարգը ուժի մեջ դնելու դեպքում անգամ, մարդկանց չպիտի կարողանանք հետ պահել ԱՄՆ մուտք գործելու մտադրությունից», ասում է Էլեանոր Փելթան Ամերիկայի ներգաղթի հարցերով իրավաբանների ընկերակցությունից։

Իսկ Բուշի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե ներգաղթի համակարգը Կոնգրեսի կողմից բարեփոխելու գործողությունների բացակայության պայմաններում, միակ ընտրությունը ներկա օրենքները խստիվ կիրառելու մեջ է:

XS
SM
MD
LG