Մատչելի հղումներ

Արտասահմանում ապրող կուբացիները սպասում են  ղեկավարությունում կատարվելիք փոփոխությունների


Կուբայի նախագահի պաշտոնակատար Ռաուլ Կաստրոն, մեկ տարի առաջ իշխանությունը ստանձնելուց հետո, խոստանում է իրականացնել փոփոխություններ կոմունիստական այս կղզում: Սակայն տնտեսական բարեփոխություններ անցկացնելու եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու խոստումները մնում են անկատար:

Նախկին մեծաթիվ կուբացիներ հույս ունեին, որ 2006 թվականին հիվանդանոց տեղափոխված Ֆիդել Կաստրոն չէր կարողանալու բոլորել 81 տարին: Սակայն թերթերը շարունակում են տարածել առողջացող Կաստրոյի նկարները ու տպագրել նրա պարբերական խմբագրականները:

«Մարդիկ վախենում են նաեւ Ռաուլ Կաստրոյից: Զինված ուժերը լիովին հավատարիմ է նրան: Նա վերահսկում է ներքին եւ անվտանգության նախարարությունները», ասում է Մայամիի համալսարանի դասախոս Ջեմի Սուչլիկին։

Ռաուլ Կաստրոն ներկայացնում է երկարաժամկետ, այդ թվում՝ չինական ոճի տնտեսական բարեփոխություններ անցկացնելու ծրագրեր: Չնայած բարեփոխումների մասին խոստումներին, Ռաուլ Կաստրոն մնում է հայտնի՝ քաղաքական իր կարծր դիրքով:

«Բայց գովելի է, որ նա թույլ է տվել քաղաքական բազմակարծություն, ինչի արդյունքում մասնագետները Կուբայի թերթերում վերջերս հանդես են գալիս համակարգի նկատմամբ քննադատական հրապարակումներով», ասում է Ռոլինզ Քոլեջի դասախոս Պաոլո Սպանդոնին:

Ռաուլ Կաստրոն նույնիսկ կոչ է արել բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Կաստրոների քույրը՝ Մայամիում բնակվող Հուանիտան կարծում է, որ բարեփոխություններ կարելի է անցկացնել Կուբայում.

«Ռաուլը կարող է կատարել այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը»:

Իսկ Ֆիդել Կաստրոն, որը օգոստոսի 13 դարձավ 81 տարեկան, գրում է, որ իր հետ խորհրդակցում են ամեն մի որոշում կայացնելիս: Եւ կուբացի բազմաթիվ փախստականներ են կարծում, որ Կուբայում ժողովրդավարության համար դեռեւս երկար տարիներ են պահանջվելու:

XS
SM
MD
LG