Մատչելի հղումներ

Զինավաճառք Իրանի աճող ազդեցությանը հակազդելու նպատակով


Բուշի վարչակազմը խնդրելու է երկրի Կոնգրեսին հաստատել Իսրայելին ու Եգիպտոսին, հավանաբար նաեւ Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի մյուս երկրներին 30 միլիարդ դոլարի չափով զենք վաճառելու գործարքը: Նպատակն է հակազդել Իրանի աճող ազդեցությանը:

Չնայած Իրաքում մարտերի թեժացմանը, ԱՄՆ-ը ու Մերձավոր Արեւելքում նրա դաշնակիցները քննարկում են այս տարածաշրջան հավելյալ զենքեր ներկրելու հարցը: Ըստ գործարքի, նախատեսվում է միլիարդավոր դոլարների ծանր սպառազինման զենքերի փոխադրում Մերձավոր Արեւելեք: Մոտակա Արեւլքի քաղաքականության հաստատաության աշխատակիցՓաթրիկ Քլոուսընի կարծիքով, ծրագրի նպատակը Իրանի աճող ազդեցությունը կրճատելն է.

«Իրանը անցած վեց ամիսների ընթացքում գործել է այնպես, կարծես որեւէ մեկը չի կարող կանգնեցնել իրեն: Այժմ ԱՄՆ-ը ու այստեղ նրա դաշնակիցները ցույց են տալիս Իրանին, որ ունեն մեծ պաշարներ»:

Սակայն այս ծրագրի քննադատներն ասում են, թե այն կարող է արագացնել առանց այն էլ խոցելի այս տարածաշրջանում զենքի մրցավազքը եւ խախտել Իսրայելի ու արաբական հարեւանների միջեւ հավասարակշռությունը :

Կոնգրեսական Էնթընի Վայները մտադիր է արգելափակել գործարքը՝ պնդելով, թե այն բխում է Սաուդյան Արաբիայի շահերից, որը փաստորեն շատ քիչ բան է արել դեպի Իրաք ծայրահեղականների մուտքն արգելելու համար.

«Նման որեւէ երկրի 20 միլիարդ դոլարի համարժեք ամենաժամանակակից զենքի գործարքով պարգեւատրելը պարզապես ծիծաղելի է»:

Բուշի վարչակազմի պնդմամբ, քիչ վկայություններ կան Իրաքում Սաուդյան Արաբիայի միջամտության մասին: Վարչակազմն այս վաճառքը դիտում է դաշնակից երկրների հետ համագործակցության շրջանակներում:

«Լավ հնարավորություն է ցույց տալու համար, որ Միացյալ Նահանգները ցանկանում է գործակցել մեզ հետ ռազմական հարաբերություններ ունեցող չափավոր դիրքեր զբաղեցնող երկրների հետ, եւ օգնել նրանց պաշտպանվել հնարավոր սպառնալիքներից, այդ թվում Իրանից ու Սիրիայից», ասում է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա, Թոմ Քեյսին։

Այս գործարքի շրջանակներում ԱՄՆ-ը ծրագրում է ռազմական ավելի ծավալուն առեւտուր Իսրայելի հետ, որպեսզի այս տարածաշրջանում պահպանվի այս երկրի ռազմական գերազանցությունը:

XS
SM
MD
LG