Մատչելի հղումներ

Արեգակնային էներգիայի տեխնոլոգիայի ծրագրեր


Այսօր, երբ աշխարհը որոնում է առանց հիդրոկարբոնային վառելանյութի էներգիա ստանալու ուղիները, շարունակ աճում է հետաքրքրությունը արեգակնային էներգիայի նկատմամբ: Այդ ուղղությամբ փորձեր են անցկացվում Նյու Մեքսիկո նահանգում գտնվող մի լաբորատորիայում:

Արեգակնային էներգիա ասելով՝ մարդիկ շատ հաճախ պատկերացնում են սարքեր, որոնք նվազեցնում են տան էլեկրականության ծախսը: Սակայն Սանդիայի լաբորատորիայում մշակում են ծրագրեր, որոնք կարող են փոխարինել ածխով ու գազով աշխատող հսկա էլեկտրակայաններին:

Մեթոդներից մեկը արեգակնային ճառագայթներով գազը տաքացնելու եղանակն է, որն առաջին անգամ 200 տարի առաջ առաջարկել է շոտլանդացի գյուտարար Ռոբերտ Ստերլինգը: Նրա անվան ցանցն այսօր այս ուղղությամբ համագործակցում է Սանդիայի լաբորատորիայի հետազոտողների հետ:

«Տաքացնելիս՝ գազը ընդարձակվում է, հրում մխոցին, ծնկաձեւ լիսեռին եւ աշխատեցնում գեներատորը: Սառեցնելիս՝ այն սեղմվում է: Այսինքն՝ Ստերլինգի շարժիչը շատ պարզ է ու արդյունավետ», ասում է«Ստերլինգ»-ի էլեկտրացանցի գիտաշխատող Բրուս Օսբորնը։

Ջերմությունը գալիս է հայելիներից: Հայելիները ղեկավարվում են համակարգչով եւ հետեւում արեւի դիրքին: Օսբորնը հույս ունի, որ այս մեթոդը մի օր կնվազեցնի հիդրոկարբոնային վառելայնութի, ինչպես օրինակ ածխի կիրառությունը, որը ներկայումս ապահովում է Միացյալ Նահանգների էլեկտրաէներգիայի կեսը: Օսբորնի ընկերությունն արեգակնային երկու էլեկտրակայան ունի հարավարեւմտյան հատվածում.

«Այս երկու ծրագրերը հսկայական են՝ մոտ չորս միլիարդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն արտադրելու համար մթնոլորտ պիտի նետվեին չորս միլիոն տոննա ջերմոցային գազեր»:

Մյուս մեթոդը հայելիների միջոցով խողովակներում գտնվող յուղը տաքացնելու եղանակն է: «Յուղը տաքանում է մինչեւ 400 աստիճան, առաջ բերում գոլորշի, որից հետո այն աշխատում է ինչպես սովորական էլեկտրակայան», ասում է Սանդիայի ազգային լաբորատորիայի գիտաշխատող Թիմ Մոսսը։

Տեխնոլոգիական նման միջոցները տարածում են գտնում աշխարհի տարբեր երկրներում, գիտնկականներին հույս ներշնչելով, որ դրանք մի օր կմեծացնեն բնության համար մաքուր էներգիա արտադրելու գործում արեգակի դերը:

XS
SM
MD
LG