Մատչելի հղումներ

Լարվածությունը շարունակվում է ռուս-ամերիկյան հարաբերություններում


ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նախկին խոստումնալից հարաբերություններն այսօր դրացիական չեն: Սակայն երբ նախագահ Պուտինը առաջարկեց միանալ հակահրթիռային պաշպանության համակարգին, միակ գերտերության ու

Սառը պատերազմի նրա նախկին հակառակորդի միջեւ լարվածությունը կարծես մեղմվեց: Վեց տարի առաջ երկու երկրների նախագահների միջեւ առաջին հանդիպումից հետո Բուշն ասաց, թե կարող է վստահել Պուտինին.

«Նրա աչքերի մեջ նայելով՝ զգացի անկեղծություն ու հասկացա, որ կարելի է վստահել նրան»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսի խոսքերով, երկու ղեկավարների սիրո պատմությունն այսօր ավարտված է.

«Բուշը Պուտինի աչքերի մեջ այլեւս չի տեսնում ազատ ու բաց ժողովրդավարության ջատագովի»:

Ռուսաստանում այսօր հաճախակի են անցկացվում քաղաքացիական իրավունքները ոտնահարելու դեմ բողոքի ցույցեր: Նախագահ Բուշն ասել է.

«Խոստացված բարեփոխությունները Ռուսաստանում դուրս են եկել ճիշտ ուղուց՝ ժողովրդավարության զարգացման հարցում առաջ բերելով լուրջ մտահոգություններ»:

Քենանի հաստատության գիտաշխատող Իրինա Պապկովան ասում է, թե ներկայումս հեշտ է քննադատել Բուշի այս հայտարարությունը, ելնելով մի կումից Ռուսաստանում մեծ թափով տնտեսության զարգացման եւ Պուտինի հեղինակության բարձրացման փաստերից, մյուս կողմից՝ Իրաքի պատերազմում Բուշի հասած արդյունքից։

Սակայն եթե երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահը սպառնում էր երկրի միջուկային հրթիռներն ուղղել ընդդեմ Չեխիայում ու Լեհաստանում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի, Իրանի հրթիռները որսալու համար շատ անսպասելի կերպով առաջարկեց ռադարային կայք՝ Ադրբեջանի տարածքում:

«Վերջին տարիներին Ռուսաստանը դառնում է տնտեսապես հզոր երկիր: Այն այսօր ավելի վստահ է ինքն իր վրա ու արդեն սկսում է վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն», ասում է Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Իգոր Դանչենկոն։

Ռուսաստանի համար արտաքին քաղաքականության ներկա նշանակետերն այսօր Կոսովոյի ապագան է, իրաքյան պատերազմը եւ հարաբերություններն Իրանի հետ: Ինչ վերաբերում է ռադարի մասին Պուտինի առաջարկին, այն դեռ երկար է քննարկվելու, եւ Ռուսաստանը շարունակելու է հանդես գալ արագ հզորացող պետության դիրքերից:

XS
SM
MD
LG