Մատչելի հղումներ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում նկատելի է բարելավում է արձանագրվել


Նախնական հաշվարկների արդյունքում, Հայաստանի կառավարամետ կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում ստացել են ամենամեծ թվով ձայները:

Եւրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը հայտարարել է, որ չնայած որոշ խնդիրների, անցկացված քվեարկությունը նախորդ ընտրությունների համեմատ նկատելի բարելավում է արձանագրել: 1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր, Հայաստանում անցկացված եւ ոչ մի ընտրություն չի համապատասխանել միջազգային չափանիշներին:

Այս ընտրությունների մասին մեկնաբանությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության փոխխոսնակ Թոմ Քեյսին.

«Մենք իրոք շնորհավորում ենք հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ Հայաստանում գտնվող միջազգային կազմակերպությունների հետ կիսում այն տեսակետը, որ Հայաստանում մեծապես բարելավվել են ընտրական ենթակառույցները եւ ընտրվել միջազգային չափանիշները հարգելու ճանարպարհին ճիշտ ուղի: Միեւնույն ժամանակ հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը խստորեն կհետաքննի ընտրակեղծիքների մասին մեղադրանքները եւ մեղավորներին կպատժի ըստ երկրի օրենքների»:

Նախնական արդույնքների համաձայն, Հայաստանի խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը հաղթահարել է կառավարամետ երեք եւ ընդդիմադիր երկու կուսակցություն: Վարչապետ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 33, կառավարամետ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»՝ 15, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 13 տոկոսը:

Ստացած ձայների թվով ընդդիմությունը հետ է մնում: «Օրինաց երկիր»-ի օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցածների 7, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության օգտին՝ 6 տոկոսը:

Երկու միլիոն մարդ է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, որը 1991 թվանից ի վեր համարվում է միջազգային չափանիշներին ամենամոտը կանգնած քվեարկությունը: Այս առաջընթացը եկող տարի նախագահական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար լավ հիմք է համարվում: Սակայն խորհրդարանական այս ընտրությունների հարցը դեռեւս չի կարելի գրքի ավարտված գլուխ համարել: Ընտրությունների գործընթացի մի մասը դրա հետ կապված հարցերը մանրազննին կերպով ուսումնասիրելու եւ պատասխաններ տալու հանգամանքն է:

XS
SM
MD
LG