Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նորընտիր նախագահը տնտեսական բարեփոխումների կոչ է անում


Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահի պարտականությունները կստանձնի Նիկոլա Սարկոզին, որը խոստանում է հարկերի կրճատում, ազատ շուկայական բարեփոխություններ եւ Միացյալ Նահանգների հետ ամուր կապեր: Թե առաջարկված այս փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կթողնեն, դեռեւս շատ դժվար է ասել:

Նիկոլա Սարկոզին քաղաքական հակասական գործիչ է: Պահպանողական է օրենքի հարցում ու խիստ՝ հանցագործությունների: Կարծում է, որ Ամերիկայի ու Մեծ Բրիտանիայի օրինակով, Ֆրանսիան պիտի ունենա ավելի ազատ տնտեսություն: Շատերը Ֆրանսիայում ողջունում են նրա գաղափարները, շատերն էլ՝ նրան մեղադրում են իր քաղաքական հաջողության համար, քաղաքացիական ազատությունները կրճատելու պատրաստակամության մեջ:

«Նա ընտրվեց Ֆրանսիայում փոփոխություն իրականացնելու խոստումներով ու կարծում եմ, որ կա հաջողության հնարավորություն», ասում է Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոբերտ Լիիբերը:

Սարկոզին գլխավորել է մի քանի նախարարություններ, Ժաք Շիրակի օրոք եղել ներքին գործերի եւ ֆինանսների նախարարը: Նա ցանկանում է տնտեսությանը զարկ տալ՝ աշխատանքի շուկան վերատեղաբաշխելով, ինչը սակայն կարող է թուլացնել աշխատավորի պաշտպանվածությունը: Ցանկանում է կրճատել եկամտահարկերը, փոխել թոշակների ծրագիրը եւ բարեփոխել համալասրանական համակարգը:

Չնայած Ժաք Շիրակի նման, Սարկոզին նույնպես ցանկանում է իր երկիրը հեռու պահել իրաքյան պատերազմից, նա հույս ունի բարելավել ֆրանս- ամերիկյան հարաբերությունները: Ընտրվելուց հետո նա հայտարարեց, թե Միացյալ Նահանգները կարող է հենվել Ֆրանսիայի վրա: Լիիբերը կարծում է, որ Սարկոզիի ղեկավարման տարիներին Միացյալ Նահանգներն ու եւրոպական հարուստ երկրները ավելի լավ կհամագործակցեն:

«Այժմ ԱՄՆ-ի գործընկերներ Մեծ Բրիտանիային ու Գերմանիային միանում է Ֆրանսիան, որոնք, եթե նույնիսկ ունենան տարաձայնություններ ԱՄՆ-ի հետ, անվտանգության հարցերում անպայման կգտնեն ընդհանուր եզրեր», ասում է Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոբերտ Լիիբերը:

Սարկոզիի մայրը ֆրանսիացի է, հայրը՝ հունգարացի նախկին գաղթական: Եւ նա ցանկանում է ներգաղթի օրենքներում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք ապահովեին ավելի հմուտ մասնագետների ներհոսք: Փորձելով մեղմել լարվածությունը մահմեդականների հետ՝ նա ցանկանում է նաեւ ճնշել մահմեդականների կողմից իրականացվող բռնությունները:

«Նրա գլխավոր խնդիրը ներգաղթյալներին Ֆրանսիայի կյանքին ինտեգրացնելու ծրագրեր իրականացնելն է եւ ներգաղթի մասին օրենքների կիրառումը», ասում է Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոբերտ Լիիբերը:

Սարկոզիի աջթեւային Միություն ժողովրդական շարժման համար կուսակցությունը խորհրդարանում լայն մեծամասնություն է կազմում եւ կպահպանի այդ դիրքերը, եթե Սարկոզին գնա խոստացած բարեփոխությունների իրականացման ուղով:

XS
SM
MD
LG