Մատչելի հղումներ

Դրամահավաք 2008-ի նախագահական ընտրությունների համար 


ԱՄՆ-ի 2008 թվականի նախագահական ընտրությունների համար դրամի հանգանակության առաջին փուլն ավարտվեց մարտի Յ1-ին: Դեմոկրատական կուսակցությունից Հիլըրի Քլինթընը, հավաքված գումարների ծավալներով առաջ է անցել մյուս բոլոր թեկնածուներից:

նախնական ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ, մարտի վերջին նախագահական թեկնածուները ավարտեցին ընտրությունների դրամական հանգանակության առաջին փուլը: Երկու կուսակցությունների հաղորդած տվայալների համաձայն, արդյունքը տպավորիչ է: Թվում է, որ ջանքերը ոմանց համար արդեն տվել են արդյունք: Նյու Յուրքից սենատոր Հիլըրի Քլինթընը միայն տասը շաբաթում կարողացավ ստանալ 26 միլիոն դոլար, գրեթե կրկնակի, քան իր կուսակցության մրցակից Ջոն Էդուըրդզը:

Հանրապետական կուսակցությունից Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին հավաքեց 15 միլիոն՝ հետ ընկնելով Մասաչուսեցի նակին կառավարիչ Միթ Ռոմնիի 23 միլիոնի ցուցանիշից: Մայքլ Թոները Դաշնային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահն է: Նա ասում է, թե ընտրությունների համար հանգանակվող գումարի չափը սովորաբար կարեւոր պայման է դառնում ընտրվելիս.

«15 եւ 20 միլիոնի տարբերությունը բնակչության աջակցության հսկայական տարբերության ցուցանիշ է»:

Ոմանք էլ այն կարծիքին են, որ չի կարելի շատ մեծ նշանակություն տալ նախնական գումարներին: Ֆրեդ Ուերթայմերը ընտրարշավներում ֆինանսական հարցերը բարեփոխելու կողմնակից է.

«Սա միայն առաջին տպավորությունն է: Վեցից ինը ամիսների ընթացքում կարող է լիովին այլ տպավորություն լինել»:

Օրինակ սենատոր Ջոն Մաքքեյնը համարվում էր հարապետականների ամենաուժեղ թեկնածուն: Սակայն նրա ընտրարշավի հավաքած 12 միլիոնը կարող էր նշանակալի գումար համարվել միայն նախորդ ընտրությունների համար.

«Եթե թեկնածուն չի անցնում սպասումները ու հավաքում է սպասվածից ավելի քիչ, դա նրա համար արդեն խնդիր է»:

Մեծ սպասումներ կան կապված դեմոկրատ թեկնածու սենատոր Բարաք Օբամայի հետ: Նրա ընտրարշավը դեռեւս տվյալները չի հաղորդել: Թեկնածուներն իրենց համար հանգանակված գումարների մասին պիտի հայտարարեն մինչեւ ապրիլի 15-ը: Իսկ եկող երեք ամիսների հագանակության աշխատանքներն արդեն սկսվել են:

XS
SM
MD
LG