Մատչելի հղումներ

Իրաքի անվտանգության զինուժը


Չնայած Միացյալ Նահանգների զինուժը հաջորդ տարի Իրաքից դուրս բերելու մայրաքաղաք Վաշինգտոնում հնչող կոչերին, կոնգրեսական դռնփակ ունկնդրություններից մեկի ժամանակ նշվել է, թե Իրաքի բանակը դեռեւս պատրաստ չէ գործելու ինքնուրույն։

Միացյալ Նահանգների բանակի պաշտոնատարներն ասում են, թե Բաղդադում անվտանգությունն ապահովելու նպատակով այս տարվա հունվարին իրագործված ռազմական գործողությունից ի վեր, աղանդավորական խմբերի կողմից Իրաքում կատարվող սպանությունների թիվը նվազել է։

Սակայն ամերիկյան բանակի ներկայացուցիչները մարտի ութին հրապարակեցին Բաղդադի հյուսիսային մասում տեսագրված այս ֆիլմը, ուր ահաբեկիչները կրակում են դաշնադրային զինուժի օդանավի վրա։ Ամերիկյան բանակի սպաներից մեկը մարտի իննին ասաց, թե բռնարարքների թիվը 30 տոկոսով ավելացել է Իրաքի Դիյալայի գավառում։

Ւրաքում դաշնադրային զինուժի նպատակը անվտանգության ապահովման գործն այդ երկրի բանակին հանձնելն է, որպեսզի դանշնադրային զինուժն իր զինվորներին կարողանա դուրս բերել Իրաքից։

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով ենթահանձնաժողովի անդամները վերջերս ասացին, թե Իրաքի զինուժերը որքան էլ որ լավ մարզվեն, չեն կարողանա ստանձնել երկրում անվտանգության ապահովման գործը, եթե չկարողանան իրենց զինուժին մատակարարել զենքով, վառելանյութով եւ պարենով։ Ենթահանձնաժողովի նախագահ Մարթի Միհանն ասաց.

՚՚Ներկայումս իրաքցիները չափազանց ապավինում են Միացյալ Նահանգներին, թիկունքային աշխատանքներին աջակցելու խնդրում։ Պաշտպանության նախարարությունը նպատակադրվել է այդ գործողությունները մինչեւ 2008 թվականի հունվարը փոխանցել Իրաքի բանակի պաշտպանությանը՚՚։

Կոնգրեսական Թոդ Էյքինն ասաց, որ տեղյակ չէ, թե դա արդյո՞ք հնարավոր է.

՚՚Չեմ կարծում, թե որեւէ մեկն ամբողջովին վստահ է դրանում։ Մենք գիտենք, որ սա է, ինչը ցանկանում ենք իրագործել՚՚։

Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարներն առաջարկել են մի օրենագիծ, որով պահանջվում է ամերիկյան զինուժը դուրս բերել Իրաքից մինչեւ հաջորդ տարվա կեսերը։ Նախագահ Բուշն ասել է, որ վետոյի կենթարկի այդպիսի օրինագիծը։

XS
SM
MD
LG