Մայրաքաղաք Վաշինգտոնում առկա են մեծ թվով ազդեցիկ նոր պաշտոնատարներ, եւ ոչ միայն Միացյալ Նահանգների կոնգրեսում, ու նոր պաշտոններում նրանց առաջադրումն ազդանշանում է նոր ուղղություն 2007 թվականին։
Նոր Տարի, նոր փոփոխություններ կառավարության ղեկավարության շրջանում։ Սենատում կամ Ներկայացուցիչների պալատում կարդում են նոր անդամների անունները։
Կոնգրեսում դեմոկրատներն անցան իշխանության, մինչ կոնգրեսի 110-ներորդ նստաշրջանը սկսեց իր աշխատանքը։ Նենսի Փելոսին դարձավ Ներկայացուցիչների պալատի առաջին կին նախագահը.
՚՚Այս երեկո մենք տոնում ենք։ Դեմոկրատական Կուսակցությունը վերստին իշխանության է՚՚։
Կոնգրեսի շենքից մի քանի թաղամաս հեռու գտնվող Սպիտակ Տանը տրամադրությունը նույնքան բարձր չէ։ Նախագահ Բուշը շարունակում է փոփոխություններ կատարել իր վարչակազմի՝ հատկապես Իրաքի պատերազմի հետ առնչվող ղեկավարների խմբում։
Երեկ նա հայտարարեց համերկրային հետախուզության ղեկավարի պաշտոնին փոխծովակալ Մայք Մըկքոնելին իր առաջադրելու մասին։ Փոխծովակալը կփոխարինի Ջոն Նեգրոպոնտեյին, ով ակնկալվում է, որ կառաջադրվի փոխարտգործնախարարի պաշտոնին։ Սակայն դա դեռ բոլորը չէ…
Պաշտոնատարներ Էյ-Բի-Սի լրատվական գործակալությանը հայտնել են, թե ծովակալ Վիլյամ Ֆալոնն այս տարվա մարտից հանգստի կոչվող գեներալ Ջոն Աբիզայդից կստանձնի ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Պաշտոնատարներն ասել են, թե Իրաքում գլխավոր հրամանատար Ջորջ Քեյսիին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Դեյվիդ Պետրեուսը։ Այս խոշոր փոփոխությունները Իրաքում նախագահ Բուշի թերեւս նոր ռազմավարության մաս են կազմում, որի մասին նա շուտով կհայտարարի.
՚՚Ես պատրաստ կլինեմ հաջորդ շաբաթ նշելու մի ծրագրի մասին, որն իրաքցիներին կօգնի հասնելու մի երկրի նպատակներին, որը կարող է ինքնուրույնաբար կառավարել, գոյատեւել եւ պաշտպանվել՚՚։
Նախագահի վրա առկա է ճնշում նշելու պատերազմում հաջողության հասնելու տարբեր միջոց, որի մասին դեմոկրատները խոսում էին կոնգրեսում իշխանության իրենց առաջին օրը։