Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները սգում է երբեմնի նախագահ Ջերալդ Ֆորդի մահը


Միացյալ Նահանգները սգում է 93 տարեկան հասակում երբեմնի նախագահ Ջերալդ Ֆորդի մահը: Նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե ՚՚նախագահ Ֆորդը Մեծ մարդ էր, ով իր կյանքի լավագույն տարիները նվերել է՚՚ Միացյալ Նահանգներին ծառայելուն.

՚՚Նա իսկապես բարեկիրթ մարդ էր, ով արտացոլում էր ամերիկյան խառնվածքի լավագույն կողմը: Աշխարհին մինչեւ իր անվան հայտնի դառնալը, նա պատվով ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում եւ երկրի կոնգրեսում՚՚:

Հանրապետական Կուսակցության անդամ պարոն Ֆորդը 1965-ից մինչեւ 1973 թվականը երկրի Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավարն էր: 1973 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը նրան ընտրեց ծառայելու որպես փոխնախագահ, Միացյալ Նահանգների Սահմանադրության 25-երորդ հավելման համաձայն:

Պարոն Ֆորդի ընտրությունը հաջորդեց փոխնախագահ Սպիրո Ագնյուի հրաժարականին, ով դիմակայում էր կաշառակերության մեղադրանքներ: Նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց 1974 թվականին, Վոթերգեյթի աղմկահարույց պատմության ժամանակ, երբ պարզվեց, որ պարոն Նիքսոնը տեղյակ է եղել մայրաքաղաք Վաշինգտոնի Վոթերգեյթի շենքում գտնվող Դեմոկրատական Կուսակցության կենտրոնատեղի գաղտնաբար մուտք գործելու մասին:

Դրանից հետո փոխնախագահ Ջերալդ Ֆորդը ստանձնեց Միացյալ Նահանգների 38-երորդ նախագահի պաշտոնը, եւ դարձավ առաջին նախագահը՝ ով ծառայեց այդ պաշտոնում առանց ընտրվելու: Նախագահ Ջորջ Բուշն ասել է. ՚՚Երկրի համար, որն ուներ ապաքինվելու կարիք, եւ Սպիտակ Տան համար, որն ուներ հանդարտ եւ ամուր ղեկավարի կարիք, Ջերալդ Ֆորդը ներկա գտնվեց, երբ ամենաշատն էր զգացվում նրա կարիքը՚՚.

՚՚Երկրի ղեկավարի պաշտոնում նրա կառավարման տարիներին, ամերիկյան ժողովուրդը նախագահ Ֆորդին ճանաչեց որպես ամբողջովին ազնիվ մարդու, ով մեր երկիրն առաջնորդեց բանականորեն եւ բարի զգացումներով՚՚: Արտաքին հարաբերություններում նախագահ պարոն Ֆորդի ձեռքբերումների թվում է այն, որ նա օգնեց կանխելու մի նոր պատերազմ Մերձավոր Արեւելքում, թե՛ Իսրայելին, եւ թե՛ Եգիպտոսին օգնություն տրամադրելով:

Նրա միջնորդությամբ ժամանակավոր հրադադարի համաձայնություն կայացվեց երկու երկրների միջեւ: Իսկ նախագահ Ֆորդն ու Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւը նոր սահմանափակումներ հաստատեցին միջուկային զենքերի առնչությամբ:

Նախագահական կառավարման երկրորդ ժամկետի համար 1976 թվականին իր թեկնածությունն առաջադրած նախագահ Ֆորդն ընտրություններում պարտվեց Դեմոկրատական Կուսակցությունից թեկնածու Ջիմի Քարտերին: Պարոն Քարտերը պարոն Ֆորդին վերհիշում է որպես ՚՚իր երբեւէ ճանաչած ամենահմայիչ եւ մարդկային հասարակական գործիչներից մեկի՚՚:

Նախագահ Բուշն ասել է, թե ՚՚Միացյալ Նահանգները սգում է նախագահ Ջերալդ Ֆորդի մահը՚՚: ՚՚Այժմ, այս հրաշալի մարդու դիակը՚՚, ասել է պարոն Բուշը, ՚՚իր ընտանիքի անդամները, ովքեր նրան միշտ կսիրեն, կտանեն իր վերջին հանգրվանին ու նրա դիակն իր վերջին հանգրվանին կտանի նաեւ մի ժողովուրդ՝ որը հավիտյանս երախտապարտ է նրան՚՚:

XS
SM
MD
LG