Մատչելի հղումներ

Սիրիայի դեսպանի ելույթը Վաշինգտոնի մամլո ազգային ակումբում


ԱՄՆ-ում Սիրիյաի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է Իրքաում կայունություն հաստատելու նպատակով քննարկումներով, սակայն չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները թելադրի քննարկման պայմանները։ Սիրիայի դեսպանը Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաեւ անդրադարձել է Իրաքի կացության ուսումնասիրությունների ԱՄՆ-ի երկուսակցական հանձնաժողովի առաջարկություններին։

Վաշինգտոնի մամլո ազգային ակումբում իր ելույթի ժամանակ Սիրիայի դեսպան Իմադ Մուստաֆան Իրաքյան ուսումնասիրությունների հանձնաժողովի զեկույցն անվանել է Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականության, իր բառերով ՛՛ապշեցուցիչ ձախողման՝՝ կիսա-պաշտոնական ընդունում։ Նա նշել է, որ Իրաքյան դժբախտությունը վերածվում է աղետի, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Սիրիայի համար։ Այդ պատճառով նա համաձայն է Թեհրանի եւ Դամասկոսի հետ քննարկումներ կայացնելու Իրաքի ուսումնասիրության հանձանժողովի առաջարկությանը.

՛՛Մեզ համար անընդունելի են Միացյալ Նահանգների թելադրանքները։ Իրաքցիներից շատերի համար եւս անընդունելի է այն փաստը, որ աշխարհի հզորագույն պետությունը՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է թելադրել իրենց երկրի ապագան՛՛։

Բուշի վարչակազմը գոհ չէ Սիրիայի եւ Իրանի հետ քննարկումներ անցկացնելու առաջարկից, նշելով, որ վերջիններս լիցքավորում են ծայրահեղականությունը տարածաշրջանում։ Նախագահ Բուշը Իրաքը անվանել է ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր ռազմաճակատ։ Սակայն Սիրիայի դեսպանը հայտարարել է, որ Իրաքի բռնությունների համար պետք է մեղադրել Միացյալ Նահանգների դեմ կռվող հատվածամբական ծարահեղականներին ու ապստամբ ուժերին, այլ ոչ թե ալ-Քայդայի ահաբեիկչներին։

Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր, Իրաքյան ուսումնասիրությունների հանձնաժողովի խորհրդատու Շիբլի Թելհամիի կարծիքով, ալ-Քայդայի սպառնալիքները իրական են.

՛՛Կարծում եմ, որ ահաբեկչության հարցում Իրաքի հարեւան բոլոր պետությունները կհամագործակցեն, քանի որ ալ Քայդան սպառնում է ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլ նաեւ Սիրիայի եւ Իրանի կառավարություններին՝՝։

Իրաքյան ուսումնասիրությունների հանձնաժողովի համաձայն, Միացյալ Նահանգները Սիրիային եւ Իրանին պետք է ներգրավի քննարկումներում առանց որեւե նախապայմանի։ ԱՄՆ-ի նախագահը, սակայն, պնդում է, որ Թեհրանն ու Դամասկոսը նախ եւ առաջ պետք է դադարեցնեն ահաբեկիչների ֆինանսավորումը, ինչպես նաեւ խոստանան օժանդակել Իրաքի կառավարությանն ու տնտեսությանը։

XS
SM
MD
LG