Մատչելի հղումներ

Բուշ-Իրաք


Իրաքի շուրջ անկախ հանձնաժողովներից մեկի ռազմավարական հանձնարարականներից հետո նախագահ Ջորջ Բուշը հանդիպումներ է ունեցել երկրի արտաքին գործոց եւ պաշտպանության նախարարություններում, Իրաքի անչությամբ իր քաղաքականությունը քննարկելու նպատակով։

Արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսի եւ Վաշինգտոնի ու Բաղդադի նրա աշխատակազմի հետ նախագահ Բուշի քննարկումները կայացան հեռուստախորհրդաժողովի միջոցով եւ դռնփակ.

՚՚Ոչ մի կասկած չկա, որ արտաքին գործոց եւ պաշտպանության նախարարությունների ջանքերն ու հանձնարարականները պետք է սերտորեն համակարգվեն, որպեսզի երբ դիմեմ ամերիկյան ժողովրդին, նրանք կըմբռնեն, որ ունկնդրել եմ կառավարության ճյուղերի բոլոր փաստարկները եւ որ առաջ ընթանալու միջոցը մեր նպատակներին հասնելը, հաջողության հասնելն է՚՚։

Նախագահն ասաց, որ իր քննարկումները նաեւ կենտրոնացել են Իրաքի հարեւան Մերձավոր Արեւելքի երկրների վրա.

՚՚Այն կարծիքին ենք, որ այդ երկրների մեծամասնությունը հասկանում է, որ ժողովրդավարական գործուն հասարակություն ունենալը բխում է իրենց շահերից։ Մեզանից է կախված նրանց օժանդակելը, որպեսզի իրենց ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնեն իրաքցիներին օգնելու վրա, որպեսզի նրանք հասնեն հաջողության՚՚։

Պարոն Բուշն անցյալ շաբաթ հանձնարարականներ ստացավ Իրաքի խնդիրն ուսումնասիրած երկկուսակցական մի հանձնաժողովից։ Այն նախագահին կոչ է անում անմիջական բանակցություններ սկսել Սիրիայի եւ Իրանի հետ։

Սակայն Սպիտակ Տունը հայտնել է, թե Իրանի հետ չի բանակցի, մինչեւ այդ երկիրն առկախի ուրանի հարստացման իր ծրագիրը։ Հանձնաժողովը նաեւ հանձնարարել է ամերիկյան զինուժը դուրս բերել Իրաքից մինչեւ 2008 թվականի սկզբները։ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին ասել է, թե հանձնաժողովի հանձնարարականներից մեկը խոչընդոտում է իր երկրի ինքնիշխանությունը.

՚՚Զեկույցի կետերից մեկով հանձնարարվում է Բաաթ կուսակցության անդամներին նույնիսկ վերադարձնել քաղաքական ասպարեզ, որը չափազանց վտանգավոր է եւ այն նաեւ չի հարգում իր բանակը վերահսկելու, այն երկրի կառավարության ղեկավարության ներքո մարզելու Իրաքի ժողովրդի փափագը՚՚։

Ակնկալվում է, որ Իրաքի քաղաքականության շուրջ վարչակազմի եզրակացությունները պատրաստ կլինեն հավանական փոփոխությունների մասին նախագահի հայտարարությունից առաջ, հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։

XS
SM
MD
LG