Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը նախագահական թեկնածու՞


Միացյալ Նահանգների 2008 թվականի նախագահական ընտրությունների գործընթացն աստիճանաբար թափ է ստանում եւ բոլորի ուշադրությունն այժմ բեւեռված է երկրի նախկին Առաջին Տիկին Հիլարի Քլինթընին, թե նա արդյո՞ք կհայտարարի իր թեկնածությունը։

Գոհաբանության տոնից ի վեր, սենատոր Հիլարի Քլինթընը չի մասնակցել հասարակական խոշոր միջոցառումների եւ առհասարակ աշխատել է աննկատ մնալ, սակայն նա բավականին զբաղված է եղել փակ դռների ետեւում.

Անցած կիրակի սենատոր Հիլարին ուշ ժամի ընթրեց Նյու Յորքի նորընտիր նահանգապետ Էլիոտ Սպիտցերի տանը. անցյալ չորեքշաբթի նախկին Առաջին Տիկինը նախաճաշեց ազդեցիկ կոնգրեսական Չառլի Ռանգելի հետ։ Իսկ այս շաբաթ նա հանդիպելու է Նյու Յորքցի սենատոր Չաք Շումերի հետ.

՚՚Կարծում եմ, Հիլարին չափազանց լավ նախագահ կլինի։ Սակայն սպասենք եւ տեսնենք՚՚։

Իսկ գրող Ռոն Ֆորնիեն այս մասին ասել է.

՚՚Հիլարի Քլինթընը մի անձ է, ով չի շտապի իր որոշումը կայացնելու։ Սակայն բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա առաջադրելու է իր թեկնածությունը՚՚։

Նախկին նախագահ Բիլ Քլինթընի ավագ խորհրդականներից մեկն ասում է, թե սենատոր Հիլարին մինչեւ այժմ դեռ չի որոշել, թե իր թեկնածությունն արդյո՞ք առաջադրելու է նախագահական ընտրություններում։

Սակայն սենատորի հետ հանդիպած Նյու Յորքցի մի քանի դեմոկրատներ Նյու Յորք Թայմզ-ին նույնպես ասել են, թե Հիլարին մտադրություն ունի առաջադրելու իր թեկնածությունը։ Քաղաքական դիտորդներն ասում են, թե լավ կլինի, որ Հիլարի Քլինթընը շուտ կայացնի իր որոշումը։

Անցյալ կիրակի, Ինդիանայից սենատոր Էվան Բահնը Էյ-Բի-Սի լրատական գործակալությանը հայտնել է, թե ստեղծում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հաջողության հնարավորությունը որոշող հանձնաժողով, իսկ Այովայի նահանգապետ Թոմ Վիսլակն արդե՛ն իսկ առավելություն ունի 2008 թվականի նախագահական ընտրություններում, քանի որ նախագահական նախնական ընտրությունները սկսվելու են իր նահանգից։

XS
SM
MD
LG