Մատչելի հղումներ

Կացությունը Հյուսիսային Կոսովոյում


Սերբիայի Միտրովիցա քաղաքի ՄԱԿ-ի կառավարիչը փարատում է այն մտահոգությունը, որ Կոսովոն անկախություն ստանալու դեպքում Հյուսիսային Կոսովոն թերեւս կանջատվի։ Կոսովոյում ներկայումս խաղաղ է, բայց ՆԱՏՕ-ի խաղաղապահներն աչալուրջ են հակասերբական խռովություններից, որոնք բռնկեցին 2004 թվականին։

Կարճ ժամանակ անց կարող է որոշվել Կոսովոյի կարգավիճակը։ Ազգությամբ ալբանացիները պահանջում են անկախություն, սերբերն ընդդիմանում են դրան։ Լրագրող եւ կինոռեժիսոր Ետա Չարան Կոսովոյի ապագայի շուրջ տեսաֆիլմ նկարահանած խմբի անդամներից է.

՚՚Վատթարագույնն այն է, որ Կոսովոն անկախ հռչակվելու դեպքում հյուսիսը կարող է հռչակել իր անկախությունը՚՚։

Հյուսիսային Միտրովիցա քաղաքում բնակվում են Կոսովոյի սերբերի մոտավորապես հիսուն տոկոսը եւ միայն մի քանի ալբանացիներ։ ՄԱԿ-ը դեմ է որեւէ մասնատման, սակայն տեղի բնակչության մտքում դա է։ Ջերարդ Գալուչին ՄԱԿ-ի կառավարիչն է Միտրովիցայում.

՚՚Չեմ կարծում, թե դա իրական հեռանկար ունի։ Կարծում եմ, որ թե՛ սերբ ղեկավարությունը, եւ թե՛ Կոսովոյի ալբանացիները չեն ցանկանում դա՚՚։

Գալուչին ընդունում է, որ ազգամիջյան հաշտեցման համար երկար ժամանակ է պետք։ Ալբանացիների եւ սերբերի միջեւ վստահություն ստեղծելու նպատակով, պարոն Գալուչին կողմնակից է ապակենտրոնացնելու տեղի կառավարությունը։

Գալուչին դժգոհում է, որ խնդրի շուրջ հասարակությանն ինչպես հարկն է չկրթելու հետեւանքով բազմաթիվ ալբանացիներ կասկածում են, որ ապակենտրոնացումը գաղտնի բառ է մասնատման համար։

Առայժմ, Միտրովիցան եւ Իբար գետի վրա դրա կամուրջը մնում են բաժանման եւ անորոշության խորհրդանիշ։ Սերբերը դրա հյուսիսում են, ազգությամբ ալբանացիները հարավում՝ իսկ ՄԱԿ-ի ոստիկանները խաղաղապահ գործողություն են իրականացնում։

XS
SM
MD
LG