Մատչելի հղումներ

Իրանն ու Հյուսիսային Կորեան


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասում է, թե Հյուսիսային Կորեայի ու Իրանի կողմից միջուկային զենքեր հետամտելն անհանգստացնում է մի քանի պատճառով.

՚՚Առաջին, այդ երկրները հայտնի են որպես զենք տարածողներ: Նրանք զենքը տրամադրում են այլ երկրների, ու նաեւ կազմակերպությունների Մենք վերջերս այդ փաստին ականատես եղանք, երբ Իրանը զենք տրամադրեց Հեզբոլահին:

Երկրորդ, նրանց ծրագրերը ցույց են տալիս, որ զանգվածային ոչնչացման զենքերը թերեւս կարող են հայտնվել որոշ անձանց ձեռքում, ովքեր ի տարբերություն որեւէ երկրի՝ իրենց մտադրությունից ետ չեն կանգնում, քանի որ հարկադրված չեն անհանգստանալու իրենց ունեցվածքը, բնակչությանը կամ ղեկավարությանը պաշտպանելու խնդրում՚՚:

Պարոն Ռամսֆելդն ասում է, թե մեկ ուրիշ մտահոգություն է, երբ այլ երկրներ կարող են վճռել, որ ՚՚այլեւս չեն կարող խուսափել իրենց սեփական միջուկային զենքերը ստեղծելուց՚՚:՚՚Այս միտումը շարունակվելու դեպքում կավելանա միջուկային զենք ունեցող երկրների թիվը, եւ նման զենքեր կունենան ոչ միայն Իրանն ու Հուսիսային Կորեան՝ այլեւ թերեւս ուրիշ երկրներ:

Դրա հետեւանքով ապագայում միջուկային զենքեր ձեռք բերելը դյուրին կլինի։ Հավանական այս բոլոր զարգացումներն ապագայում սպառնում են միջազգային հանրության անվտանգությանը, ասում է պարոն Ռամսֆելդը.

՚՚Ես նշում եմ դա, քանի որ այն ակներեւաբար ցույց է տալիս միջազգային համայնքի միջեւ համագործակցության խիստ անհրաժեշտությունը։ Խնդիրը նշանակալից ճնշում գործադրելն է, որպեսզի Իրանին, Հյուսիսային Կորեային եւ այլ երկրների կարողանան տարհամոզել իրենց ներկայիս ուղուց՚՚։

Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասում է, թե ՚՚ժամանակը ցույց կտա՚՚, թե դիվանագիտությունն արդյո՞ք բավարար է որպեսզի այնպիսի երկրների, ինչպես օրինակ, Իրանն ու Հյուսիսային Կորեան են, համոզեն փոխել իրենց ուղին։ Սակայն պարոն Ռամսֆելդն ավելացնում է, որ ՚՚սա՛ է ճիշտ միջոցը՚՚։

XS
SM
MD
LG