Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ընտրությունների շեմին...


Իր կուսակցության անդամների օգտին ընտրարշավող նախագահ Ջորջ Բուշը վերջին ջանքերն է գործադրում նրանց օգնելու, որպեսզի հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններում նվազագույնի հասցնեն իրենց կորուստները։

Դեմոկրատներին օգնելու նպատակով ընտրարշավում են նրանց ամենահեղինակավոր ղեկավարները։ Միացյալ Նահանգների կոնգրեսում տեղերի համար մղվող պայքարը չափազանց թեժ է։ Օգոստոսից ի վեր, հեռուստածրագրերով ցուցադրվել են մեկ միլիոնից ավելի քաղաքական ազդեր։

Դա երեսուն տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Նախագահ Բուշը քվեատուներին կոչ արեց.

՚՚ Գնացեք եւ գտեք բարեկամ հանրապետականների, խորաթափանց դեմոկրատների եւ խոհեմ անկախ կոնգրեսականների՚՚։

Մինչեւ նոյմբերի յոթը կայանալիք ընտրությունները, նախագահ Բուշն ընտրարշավելու է տասը նահանգներում։ Նախագահը հիմնականում ընտրարշավում է 2004 թվականին իրեն սատարած նահանգներում։ Իսկ երկրի Առաջին Տիկինը, Լորա Բուշը հանրապետականների օգտին ընտրարշավում է դեմոկրատներին աջակցող նահանգներում.

՚՚Ես չափազանց ուրախ եմ ձեզ հետ միասին այստեղ կանգնելու հնարավորության առնչությամբ, եւ թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել Կալիֆոռնիայում ձեր ցուցաբերած ջերմ ընդունելության համար՚՚։

Դեմոկրատները չեն հանգստանում իրենց դափնիների վրա։ Դեմոկրատական Կուսակցությունից նախկին նախագահ Բիլ Քլինթընը հարեւան Նեւադայի նահանգում էր.

՚՚Այն ամենն ինչ ամենակարեւոր եք համարում, եւ ինչի մասին ամենաշատն եք հոգում, ոչ միայն կձեւավորի ձեր ապրելակերպը, այլեւ Ամերիկայի ապագան՚՚։ Հանրապետական որոշ թվով ավագ ռազմավարների կարծիքով, կուսակցության ապագան բարվոք չէ։

Սակայն, նախագահ Բուշը համաձայն չէ նրանց կարծիքին։ Նա ասում է, թե նոյեմբերի յոթին կայանալիք ընտրությունների արդյունքում հանրապետական կուսակցությունն իր վերահսկողոււթյան ներքո կպահի թե՛ Ներկայացուցիչների Պալատը, եւ թե՛ Սենատը։

XS
SM
MD
LG