Մատչելի հղումներ

Խաղաղության հաստատումը հակամարտության մեջ ներգրավված  երկրներում


Աշխարհում խաղաղություն հաստատելու գործում մեծ դեր ունեն ոչ միայն ՄԱԿ-ը, միջազգային այլ կազմակերպություններն ու աշխարհի երկրների կառավարությունները, այլեւ ուսումնասիրություններ կատարող հաստատություններն ու դրանց փորձագետները, ովքեր հասարակություններին օգնում են լուծելու նրանց միջեւ հակամարտությունները։

Տասնամյակներ տեւած զինված հակամարտությունից եւ իր օրինական կառավարության դեմ շարունակվող ապստամբների վտանգավոր պայքարից հետո, Աֆղանստանը ջանում է խաղաղություն հաստատել իր երկրում։ Ջորջ Մեյսնի համալսարանի պրոֆեսոր Դենիս Սանդոլն ու նրա ուսանողները փորձում են ուղիներ գտնել օգնելու.

՚՚Մենք առաջարկում ենք միջոցներ մարդկանց միջեւ հարաբերությունները բարելավելու մասին, որոնք այնքան են վատթարացել, որ փորձում են սպանել միմյանց՚՚։

Պարոն Սանդոլն այս կիսամյակին դաս է անցկացնում խաղաղություն հաստատելու շուրջ, իր ուսանողներին խրախուսելով ուսումնասիրել թերեւս բռնարարքային գործողություններ սնուցող որոշակի քաղաքականությունները, կազմակերպչական կառույցները, սոցիալ եւ քաղաքական մթնոլորտը։

Ամերիկացի ուսանողներից մեկն ասում է.

՚՚Խաղաղության հաստատման հարցը հետաքրքրում է ինձ, որովհետեւ այն արծարծում է, թե ի՞նչ է տեղի ունենում հակամարտությունից հետո եւ դրա ընթացքում, որը գործընթացի կարեւոր մասերից է՚՚։

Պարոն Սանդոլն ասում է, թե խոսքը ուսանողներին միայն ուսուցանելը, գնահատելը կամ կարդալը չէ, այն նրանց նաեւ ՚՚խաղաղություն հաստատողներ՚՚ դարձնելն է։ Պարոն Սանդոլն ասում է, թե ՚՚խաղաղություն հաստատողներ՚՚-ի դերը հակամարտությունների լուծմանն աջակցնելն է, եւ ոչ թե լուծումներ հարկադրելը։

՚՚Զինված հակամարտությունների կանխման համաշխարհային համագործակցություն՚՚ կազմակերպության գործադիր տնօրեն Փոլ Վան Թոնգերենը կոչ է արել ավելի եռանդուն միջոցների դիմել խաղաղության հաստատման գործունեությանն աջակցելու համար.

՚՚Անհանդուրժելի է, որ միլիոնավոր քաղաքացիական անձինք մահանում են դաժան հակամարտություններից մի ժամանակ, երբ միջազգային համայնքն ունի այն կանխելու գիտելիքներ եւ միջոցներ՚՚։

Հակամարտությունները կանխելու այդ միջոցների մասին գիտելիքները ներկայումս փոխանցվում են մի նոր սերնդի խաղաղություն հաստատողների այնպիսի հաստատություններում, ինչպես օրինակ, Դենիս Սանդովալի ուսանողների խումբն է Հյուսիսային Վիրջինիայում։

XS
SM
MD
LG