Մատչելի հղումներ

Լիբանանի Քանա գյուղի ողբերգությունը


Իսրայելի ինքնաթիռների կողմից Լիբանանի Քանա գյուղը ռմբակոծվելու հետեւանքով զոհվել են հիսունից ավելի խաղաղ բնակիչներ, որը բողոքի վիթխարի ալիք է առաջացրել ամբողջ Մերձավոր Արեւելքում։

Այսօր, հարավային Լիբանանում տեղի են ունենում բազմաթիվ հուղարկավորություններ։ Դագաղների թիվը հիսունից ավելի է։ Զոհվածներից 37-ը երեխաներ են։ Քանա գյուղի բնակիչները վերջին տասը տարում երկրորդ անգամ են զոհեր տալիս, մինչ ռմբակոծությունից թաքնվելու նպատակով խմբով կուչ էին եկել խավարում։

Ռմբակոծողներն իսրայելցիներն էին։ Սակայն լազերային ճառագայթով ուղղորդվող մոտավորապես կես տոննանոց հրթիռներն ամենայն հավանականությամբ պատրաստված են Ամերիկայում։

Գյուղում եւ արաբական աշխարհում զայրույթն աննախադեպ է, որի հետեւանքով արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսի ուղեւորությունը տարածշրջան ընդհատվեց եւ անհապաղ հրադադարի կոչերին հաղորդել են նոր հրատապություն։ Կոնդոլիզա Ռայսին մինչեւ այժմ հաջողվել է կորզել կարճատեւ հրադադարի խոստում.

՚՚Ես ողջունում եմ օդային հարձակումները 48 ժամով առկախելու Իսրայելի որոշումը, մինչ Թել Ավիվը կհետաքննի Քանա գյուղում կատարվածը։ Մենք նաեւ ձեռք ենք բերել քսանչորս ժամով անվտանգ ուղի բացելու շուրջ համաձայնություն, բռնարարքներից փախչել փորձող քաղաքացիական անմեղ անձանց օգնելու նպատակով՚՚։

Սակայն Իսրայելի գործադրած ճնշումը չի թուլանում։ Երկրի կառավարությունը երեկ հանդիպել է ցամաքային պատերազմը ծավալելու խնդիրը քննարկելու համար։ Իսրայելի պաշտոնատարները նաեւ հրապարակել են նոր տեսանյութ, ուր պատկերվում է, որ Հեզբոլահը հրթիռներ է արձակում բնակավայրերից։

Սակայն դրանք չեն արձակվել Քանայից։ Լիբանանի հազարավոր բնակիչներ դեռեւս ծուղակված են սահմանում։ Երկրի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկում սգում է մի մայր։ Ռմբակոծության ժամանակ նրա երեխաներն իր կողքին էին։ Նրա փոքրիկ որդին, Հասանը կենդանի մնաց, սակայն նրա քույր Զայնաբը մահացավ մոր գրկում։

Նույնիսկ Իսրայելի աջակիցներն արտահայտել են իրենց վրդովմունքը.

Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլէրն ասել է,

՚՚Սա կացություն է, որը չի կարող շարունակվել՚՚։

Միաժամանակ, առկա է երկյուղ այն բանի շուրջ, թե ինչ կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի ջանքերը ձախողվելու դեպքում։ ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանն այս մասին ասել է.

՚՚Նրանք բոլորը մտահոգված են տեղի ունեցածով եւ իրազեկ են, որ կացությունը մեր կողմից լավ չկարգավորվելու դեպքում այն կհանգեցնի բռնարարքների սաստկացման եւ ծավալման՚՚։

Առկա է բանավեճ այն խնդրի շուրջ, թե Իսրայելն արդյո՞ք կատարում է օդային հարձակումները 48 ժամով առկախելու իր որոշումը։ Իսրայելն այսօր օդային հարձակում է գործել Լիբանանի արեւելյան մասի դեմ։ Նրանք ասում են, թե դա փոխվրեժ էր, կամ էլ հարձակումներն առկախելուց առաջ էր։ Լիբանանցիները հերքում են դա։

XS
SM
MD
LG