Մատչելի հղումներ

Մեձավոր Արեւելքի ճգնաժամը շարունակվում է


Իսրայելի վարչապետ Էդուդ Օլմերթը հայտարարել է, թե իր ժողովրդի միասնականությունը կերաշխավորի Հեզբոլահի դեմ իր երկրի հաղթանակը, սակայն Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ասել է, որ իր ժողորդի միասնականությունը Իսրայելին կխոչընդոտի իր նպատակներին հասնել Լիբանանում։

Իսրայելի հետ գրեթե երկու շաբաթ առաջ սկսված մարտերից ի վեր Հեզբոլահը մոտավորապես 1500 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային քաղաքների վրա։ Սակայն տիրում է կարծիք, որ Հեզբոլահը դեռեւս ունի հազարավոր այլ հրթիռներ։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթն այդ տարածքներում շրջագայելիս ասել է.

՚՚Ցավալի է, եւ առջեւում սպասվում են նոր դառնություններ։ Ներկայուս դժվար է, եւ առաջիկայում է՛լ ավելի է դժվարանալու։ Մենք ապրում ենք չափազանց բարդ իրականությունում։ Սակայն կհաղթենք, որովհետեւ իրավացի, զորեղ ու միասնական ենք՚՚։

Իսրայելը Լիբանանը հրթիռակոծում եւ ռմբակոծում է օդից, ցամաքից եւ ծովից, իր անվտանգությանը Հեզբոլահի սպառնալիքը վերացնելու համար։ Սակայն կազմակերպությունն Իսրայելի ակնկալածից ավելի համառ դիմադրություն է ցույց տալիս։

Իսրայելի հրետակոծության հետեւանքով ոչնչացել է Լիբանանի ենթակառույցի մեծ մասը եւ սպանվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Անօթեւան են մնացել մոտավորապես 750 հազար լիբանանցիներ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ասել է, թե չնայած զանգվածային ավերածություններին, Իսրայելն ի վիճակի չի լինի վերացնել Հեզբոլահի զենքերը.

՚՚Կարծում եմ, Իսրայելը Լիբանանում ոչնչացնելու է ամեն բան եւ Լիբանանի գորյատեւելու տարրերից մեկը նրա բանակն է։ Այսպիսով, նրա ազգային բանակը ոչնչացնելով Իսրայելը տարակարծություն կսերմանի լիբանանցիների միջեւ, ու թերեւս Թել Ավիվը թերեւս հույս ունի բաժանում մտցնել նրանց շրջանում, որը երբեք տեղի չի ունենա։ Բոլոր լիբանանցիները միասնական են, որի մեջ է Լիբանանի ուժը ներկայումս ՚՚։

Լրատվական հաղորդումների համաձայն, հակամարտության ընթացքում զոհվել են հիսուն իսրայելցիներ։ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Թերյե Ռոդ Լարսենն ասել է, թե մարտերը կարող են սաստկանալ, մինչ Իսրայելն ու Հեզբոլահը վճռականորեն են տրամադրված.

՚՚Ակներեւաբար առկա են Իսրայելի տարածքի խորքում գտնվող քաղաքները հրթիռակոծելու ծրագրեր եւ սպառնալիքներ, որն անշուշտ կհանգեցնի հակամարտության ծավալմանը։ Կարծում եմ, կացությունը չափազանց լուրջ է եւ առկա վտանգ, որ հակամարտությունը կարղ է խորանալ ու ծավալվել՚՚։

ՄԱԿ-ի պատվիրակն ասել է, թե ժամանակ կպահանջվի հրադադար ծրագրելու եւ կենսագործելու համար, որի շուրջ դեռեւս պետք է կայացվի համաձայնություն։ Նա ասել է, միջաբերում ենք նրա արտահայտությունը. ՚՚ սա Հարի Փոթերի տարածքը չէ, ուր կախարդական փայտիկի օգնությամբ արագորեն կատարվում է ամեն ինչ: Սա իրական աշխարհն է՚՚։

XS
SM
MD
LG