Մատչելի հղումներ

Նախարար Մայքլ Չերտոֆն առաջարկում է...


Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆն ասում է, թե երկրի կառավարությունն անվտանգության ամրապնդման խնդրում կատարում է մեծ առաջընթաց։

Միցյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆը ելույթ ունեցավ ՚՚Ըմերիքն Էնթրփրայզ ինսթիթյութ՚՚ կազմակերպությունում։ Նա իր ունկնդիրներին հիշեցրեց ապօրինի ներգաղթը վերահսկելու հրատապ անհրաժեշտության մասին.

՚՚Ապօրինի ներգաղթն իր հետ բերել է բռնարարքներ, սահմանազանցություն եւ անհանգստություն մեր սահմանային համայնքներին՚՚։

Պարոն Չերտոֆն ասել է, թե ապօրինի ներգաղթն ապախրախուսելու առաջին քայլը սահմանների հսկողությունը վերականգնելն է։ Նա ասում է, թե դա կարող է իրագործվել սահմանապահների թվաքանակը 12 հազարից 18 հազար դարձնելով։ Մինչ վարձում եւ մարզում են նոր սահմանապահների, Ազգային գվարդիայի վեց հազար զինվոր տեղակայվել է սահմանապահ զինուժին օգնելու նպատակով։

Պարոն Չերտոֆը սահմանները վերահսկելու եւ ապօրինի ներգաղթողների հոսքը դադարեցնելու ծրագրի մասին ասել է.

՚՚Որն է ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու ռազմավարությո՞ւնը։ Այն պետք է լինի ամբողջական ծրագիր։ Դրա բոլոր մասերը պետք է համապատասխանեն միմյանց՚՚։

Այս մասերից մի քանիսը ներառում են ապօրինի ներգաղթողներին որսալու եւ հայրենադարձելու քաղաքականությունը, Միացյալ Նահանգների ու Մեքսիկայի միջեւ սահմանում պարիսպ կառուցելը, ամենաարդիական տեխնոլոգիան եւ ապօրինի ներգաղթողների ժամանակավոր կալանատները.

՚՚Ապօրինի ներգաղթողների դեմ պայքարը պետք է լինի այնպիսին, որը Միացյալ Նահանգների սահման հաջողությամբ ներթափանցելու եւ այս երկրում աշխատանք գտնելու նրանց հավանականությունը կդարձնի այնքան փոքր, որ մարդիկ հիմնականում կհրաժարվեն այդպես վարվելուց՚՚։

Սահմանների անվտանգության առնչությամբ նախագահ Բուշի քաղաքականության քննադատներն ասում են, թե Ամերիկայի տնտեսությունը կտուժի, եթե ապօրինի ներգաղթողները հեռացվեն աշխատուժից։

Սակայն նախագահի աջակիցներն ասում են, թե ապօրինի ներգաղթողների աշխատուժը պահպանելու տնտեսական գինն ավելի մեծ է նրանց տված օգուտից, քանի որ ապօրինի ներգաղթողները չեն վճարում եկամտահարկերի մեծ մասը։

Մինչ անվտանգության պարիսպներն ու հավելյալ միջոցները թերեւս ետ պահեն որոշ թվով ապօրինի ներգաղթողների, պարոն Չերտոֆն ասում է, թե արդարադատության ներկայիս համակարգը սողանցքեր ունի, որոնք որոշ ներգաղթողների՝ ինչպես օրինակ, սալվադորցիներն են, հնարավորություն են տալիս մտնելու Միացյալ Նահանգներ։

1980-ական թվականներին Սալվադորում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ իրենց երկիր հայրենադարձված որոշ թվով սալվադորցիների պատժվելու հետեւանքով Միացյալ Նահանգներում հրաման հրապարակվեց չհայրենադարձել Սալվադորից ապօրինի ներգաղթողների։

Պարոն Չերտոֆն ասում է, թե նախագահ Բուշի վարչակազմն աշխատում է այդ հրամանը չեղյալ հայտարարելու խնդրի վրա։

XS
SM
MD
LG