Մատչելի հղումներ

Ամբողջ աշխարհում փախստականների թիվը հասել է տասներկու միլիոնի


ԱՄՆ փախստականների եւ ներգաղթողների հարցերով հանձնախմբի տվյալների համաձայն աշխարհում փախստականների թիվը հասել է 12 միլիոնի։ Այս մասնավոր կազմակերպությունը տեղեկացնում է, որ փախստականներից շատերն Իրաքից են, ովքեր փախուստի են դիմում հարեւան երկու երկրներ։

ԱՄՆ փախստականների եւ ներգաղթողների հարցերով հանձնախմբի տվյալների համաձայն՝ Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան շարունակում են մնալ ամենամեծ թվով փախստականների աղբյուրը։ Վաշինգտոնում հիմված փախստականների շահերի պաշտպանությամբ զբաղվող այս խմբի համաձայն վեց հարյուր հազար իրաքցիներ փախուստի են դիմել Սիրիա եւ Հորդանան՝ այդպիսով այդ երկու պետություններում Իրաքից փախստականների թիվը հասցնելով ութ հարյուր հազարի։

Այս կազմակերպության նախագահ Լավինյա Լիմոնի կարծիքով նրանցից շատերը փախուստի են դիմել, քանի որ Իրաքի անջատողական ուժերի թիրախն են եղել։

՝՝Չնայած որոշ իրաքցիներ փախչում են ընդհանուր բռնությունից, նրանցից շատերը թիրախներ են դառնում իրենց քաղաքական հայացքների, մասնագիտության եւ կրոնական պատկանելիության հիման վրա, ինչը ՝փախստական՛ հասկացության սահմանումն է իրականում,՛՛ նշում է Լավինյա Լիմոնը։

Նրա կարծիքով փախստականներին լավ չեն վերաբերվում այդ երկու երկրներից եւ ոչ մեկում. ՝՝Հորդանանը պարզապես նրանց որպես փախստական չի ճանաչում, արդյունքում նրանք որեւ է աջակցության իրավունք չունեն։ Որոշ ոչ կառավարական կազմակերպություններ նրանց աջակցման մեկ-երկու փոքրածավալ ծրագիր են իրականացնում։ Բայց ես այնտեղ եղել եմ, եւ եթե տեսնեք այդ մարդիկ ինչպես են ապրում, նրան շատ անհույս վիճակում են։՛՛

Զեկույցի համաձայն՝ հազարավոր փախստականներ լքում են Աֆրիկան (այդ թվում՝ Սուդանը, Տոգոն եւ Սոմալին) ազգամիջյան կռիվներից կամ քաղաքական անկայունությունից խուսափելու նպատակով։

Փախստականների եւ ներգաղթողների հարցերով հանձնախմբի վերլուծաբան Գրեգորի Չենի համաձայն՝ փախստականների պաշտպանությունը վատթարացել է ամբողջ աշխարհում։ Հարյուր հազարավոր փախստականներ իրենց անապահով են զգում, աշխատանքի իրավունք չունեն եւ հարկադրաբար ճամբարներում են մեկուսացվում հյուրընկալող երկրում ։

Նա հիշատակում է ապաստան փնտրող հազարավոր անձանց՝ այդ թվում Ուզբեկստանի քաղաքական բռնություններից փախչողների վտարման Ռուսաստանի վատագույն օրինակը։ Նա նաեւ քննադատական արտահայտվում այլ պետությունների՝ այդ թվում Չինաստանի մասին.

՝՝Անցյալ տարի Չինաստանը մոտ հինգ հազար անձանց հետ է վտարել Հյուսիսային Կորեա. մի երկիր որտեղ տիրում է աշխարհի ամենադաժան ամբողջատիրական վարչակարգերից մեկը։՛ Բուրունդիում ռազմական ուժերը ներխուժել են փախստականների ճամբար, փախստականներին ծեծի են ենթարկել եւ հինգ հազարից ավել ապաստան փնտրողների հարկատդրաբար Ռուանդա են հետ ուղարկել։ Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մեր կառավարությունը հազար ութ հարյուր փախստականների հետ է ուղարկել Հաիթի՝ առանց ապաստան խնդրելու ընթացակարգին մասնակցելու հնարավորութուն ընձեռելու։՛՛

Զեկույցի համաձայն՝ մոտ յոթ հարյուր աֆղաններ Պակիստանից եւ Իրանից տուն են վերադարձել՝ հիմնականում ծայրահեղ աղքատ պայմաններից դրդված։ Իշխանափոխությունից հետո յոթանասուն հազարից ավել լիբերիացիներ հայրենադարձվել են։ Սակայն շատերը Բուրունդիից վերադարձել են, քանի որ Տանզանիայի ճամբարներում գոյատեւման պայքար էին տանում։

XS
SM
MD
LG